|
|
Բուրգասում բացվել է Վազգեն Ա հայոց հայրապետի անունը կրող թանգարանՀոկտեմբեր 12-ին տեղի ունեցավ Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն կից թանգարանի բացման արարողությունը: Թանգարանը կկոչվի երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց հայրապետի անունով: |
|
|
«Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումԺյուլ Մասնեի «Մանոն» օպերան այսուհետ կզարդարի մեր օպերային թատրոնի երկացանկը։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մշակութային իրադարձություններից մեկը «Մանոնի» հայաստանյան պրեմիերան էր: |
|
|
Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանումՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է երկու նոր ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»: Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ՝ ցուցադրվող նմուշներին ծանոթացավ նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը ՀայաստանումՄեկ ամիս առաջ ռուսական ԼԳԲՏ ցանցի պաշտոնական lgbtnet.org կայքը տարածել էր, որ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելու է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը: Այն բուռն արձագանք էր գտել և իրարանցում ստեղծել քաղաքացիների շրջանում: Հոկտեմբերի 6-ին Կարապի լճի տարածքում ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը Հայաստանում: Բողոքի ակցիային միացել էին նաև հոգևորականներ՝ հայտնելու իրենց կոչն ու դիրքորոշումը: |
|
|
Տիգրան Մանսուրյանը հյուր էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին
Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էր: Մաեստրոն Վեհափառին նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված իր «Ռեքվիեմ» ստեղծագործությունը:
Ամենայն հայոց կաթողիկոսը և կոմպոզիտորը միասին շրջեցին Մայրավանքի տարածքում: Տիգրան Մանսուրյանը նշեց, որ ամեն անգամ հայոց հոգևոր կենտրոն այցելելիս մեծ զարմանք է ապրում՝ Մայր աթոռի բարեկարգությունը տեսնելով: Ի դեպ, գալիք տարի լրանում է կոմպոզիտորի 80-ամյակը: Հոբելյանական երեկոներ կանցնացվեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
|
|
|
Վիեննայի տղաների երգչախմբի համերգը ԵրևանումՄեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք Շարլ Ազնավուրի հիշատակին: Վիեննայի տղաների երգչախումբն առաջին կատարումը նվիրեց լեգենդար շանսոնյեին՝ հնչեցնելով Ջոն Մոխնիկի «Ավե Մարիան»: |
|
|
Օծվել է Արագածոտնի մարզի Շենավան գյուղի Ս. Ամենափրկիչ նորակառույց եկեղեցինՍեպտեմբերի 30-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ օծվեց Շենավանի նորակառույց եկեղեցին և անվանակոչվեց Ս. Ամենափրկիչ: Եկեղեցին կառուցվել է շենավանցի բարերարներ Արայիկ և Հենրիկ Գրիգորյանների ջանքերով: Ճարտարապետն արդեն լուսահոգի Էդուարդ Գրիգորյանն է: Եկեղեցում սպասավորելու է Ապարանի շրջանի հոգևոր հովիվ Տ. Մուշե քահանա Վահանյանը: |
|
|
Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի տարվեց սրբի մասունքը
Սեպտեմբերի 29-ին Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքը հավաքվել էր նշելու Ս. Գևորգ զորավարի տոնը: Այս օրը նաև սրբի անունը կրող անձանց անվանակոչության տոնն է:
Հայոց հայրապետի օրհնությամբ Ս. Էջմիածնի մայր տաճարից Մարմաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի էր բերվել սրբի մասունքն ամփոփող աջաձև մասնատուփը՝ ի խոնարհումն ուխտավորների:
|
|
|
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը այս տարի կանցկացվի Հայաստանում և ՖրանսիայումԱրդեն 5-րդ տարին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվում է «Կոմիտասը» գիտաժողով-փառատոն: Սեպտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Գիտաժողով-փառատոնի շրջանակում այս տարի միջոցառումներ են նախատեսվում նաև Ֆրանսիայում: |
|
|
Սեպտեմբերի 25-27-ը՝ «Կոմիտասյան օրեր Էջմիածնում»Գալիք տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանին ընդառաջ Մայր Աթոռն ու Էջմիածնի քաղաքապետարանը համատեղ սեպտեմբերի 25-27-ը նախաձեռնել են «Կոմիտասյան օրերը Էջմիածնում» միջոցառումների շարք, որի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան քաղաքային թանգարաններում և Մայր Աթոռի կառույցներում: |
|
|
Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ Էջմիածնի պատմազգագրական թանգարանումԷջմիածնի պատմաազգագգրական թանգարանում Կոմիտասի մանրանվագներն էր հնչեցնում մեծ կոմպոզիտորի անվան ազգային քառյակը՝ «Կոմիտասյան օրեր Էջմիածնում» ծրագրի շրջանակում: Սեպտեմբերի 25-27-ը Էջմիածնում անցակցվում են Կոմիտասին նվիրված գրքերի, անձնական իրերի, գեղանկարների ցուցադրություններ, հոգևոր և ժողովրդական երգի համերգներ: |
|
|
Չինացի նկարիչները Հայաստանում ներկայացնում են «Մեծ մետաքսի ճանապարհը»Հայաստանի նկարիչների միությունում չինացի չորս նկարչի գրաֆիկական և կալիգրաֆիական աշխատանքների ցուցահանդես է բացվել՝ «Մեծ մետաքսի ճանապարհ» խորագրով: |