Դեկտեմբերի 14-ը Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է


Հայ օպերային արվեստի մեծագույն արտիստ Գոհար Գասպարյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ը, նշանավորվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում կազմակերպված համերգային մեծ երեկոյով։

Դիմապատկերներ՝ բրայլյան գրերի սկզբունքով. Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ցուցահանդես


Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Տեսնել մատներով» ցուցահանդեսային նախագիծը: Ցուցադրվում են դիմապատկերներ, որոնց հերոսները տեսողության խնդիր ունեցողներ են: Պատկերները ստեղծվել են բրայլյան գրերի սկզբունքով: 

«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստը


Դեկտեմբերի 7-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ անցկացվեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհդի նիստը: Շուրջ չորս ժամ տևած ժողովի ընթացքում ներկայացվեց դպրոցի գործունեության հաշվետու զեկույցը, քննարկվեցին ուսումնառության հետ առնչվող հարցեր, հետագա ծրագրեր։ 

Հայաստանի պարի պետական անսամբլի բարեգործական համերգը` քաղցկեղով հիվանդ երեխաների համար


Դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում տեղի ունեցած Հայաստանի պարի պետական անսամբլի համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը։

Ամփոփվեց Գրքի երևանյան երկրորդ փառատոնը


Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում անցկացվեց «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»: Հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի ունեցավ գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, շնորհանդեսներ, ժամանակակից գրականության ընթերցումներ, համերգներ: Իսկ փակման հանդիսավոր արարողությանը հայտնի դարձան փառատոնի ամենամյա մրցույթի հաղթողների անունները: 

«Երջանկության 100 ժամ» անվանի ջազ-էստրադային երգչուհի Մարիամ Մերաբովայի հետ


Երևանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով ելույթ ունեցավ անվանի ջազ-էստրադային երգչուհի Մարիամ Մերաբովան:  

Բարոկկո երաժշտության երեկո` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը


Նոյեմբերի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բարոկկո  երաժշտություն էր  հնչում: Համերգը նախաձեռնել էր  Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը: Մասնակցում էին ջութակահար Ֆելիքս Հարությունյանը և երգեհոնահար Անաստասիա Իգոշինան՝ Սանկտ Պետերբուրգից: Համերգը մեկնաբանում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը: 

Սուրեն Սաֆարի «Ստվերները»՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում


Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Սուրեն Սաֆարի անհատական ցուցահանդեսը՝ «Ստվերները» խորագրով:

Ամփոփվեց «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը


Ամփոփվեց «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը: Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում շուրջ երկու ամիս ամեն օր կինոդիտումներ անցկացվեցին: Կինոփառատոնի կազմակերպիչներն այս տարի փորձեցին հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին՝ հենց այնտեղ կազմակերպելով կինոդիտումները: 

Մարիամ Դաշտոյանը և Ալիկ Կոստանյանը «Արարող ձեռքեր» 11-րդ ցուցահանդեսի մասնակիցներն են


Գևորգյան հոգևոր ճեմարանում շարունակվում է «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը: Մարիամ Դաշտոյանն ու Ալիկ Կոստանյանը նախագծի 11-րդ ցուցահանդեսի մասնակիցներն են: 

Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ այս տարվա «Երևան ջազ ֆեստ»-ին


Նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց սրահում տեղի ունեցավ «Երևան ջազ ֆեստ»-ի չորրորդ համերգը: Ելույթ ունեցան ֆրանսաբնակ ամերիկացի երգչուհի Չայնա Մոսեսը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Երեկոյի հատուկ հյուրը թավջութակահար Արտյոմ Մանուկյանն էր:

Օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի բաց խորանը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում


Նոյեմբերի 21-ին եկեղեցական օրացույցի համաձայն նշվում է երեքամյա Մարիամ Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնը: Այդ օրը առաքելական բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ մատուցվեց: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կատարվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի բաց խորանի օծման արարողությունը՝ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: