«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնը 10 տարեկան է


«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնն այս օրերին տոնում է իր տասնամյակը։ Տարին հոբելյանական է նաեւ հայկական անիմացիայի համար։ Այն արդեն 80 տարվա պատմություն ունի: 
Թվով տասներորդ «Ռեանիմանիա» ավելի քան 2000 հայտ է ստացել աշխարհի մոտ 100 երկրից։ Շուրջ 400 ֆիլմ ներառվել են 5 մրցութային ծրագրերում։
 

Ֆոլկլոր պարի միջազգային փառատոնի մեկնարկը Հայաստանում


Հոկտեմբերի 19-ից 31-ը Հայաստանում անցկացվում է «Մշակութային դեսպան» ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը։ Փառատոնի գալա-համերգը, «Պարում ենք Նոյի երկրում» խորագրով, տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ցուցահանդես և գիտաժողով Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի և խորհրդային բռնաճնշումների վերաբերյալ


Այս տարի լրանում է Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի մահվան 80-րդ տարելիցը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ կոնֆերանս և ցուցահանդես: Ներկայացված վավերագրերը պատմում էին խորհրդային իշխանության տարիներին հայ եկեղեցու վիճակի ու դերի մասին: Ցուցահանդեսին հաջորդեց «Հայոց եկեղեցին 16-20-րդ դարերում. առաքելություն, մաքառում, նահատակություն, հաղթանակ» կոնֆերանսի բացումը: 

Ամփոփ անդրադարձ «Կոմիտասյան օրերը Էջմիածնում» միջոցառումներին


«Կոմիտասյան օրերը Էջմիածնում» միջոցառումների շարքը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: 

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու ուխտի օրը


Ամեն տարի հոկտեմբերի 4-ին մոտ կիրակին մասիսցիները նշում են քաղաքի Ս. Թադեոս եկեղեցու ուխտի օրը: 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշեց հիմնադրման 85-ամյակը


Այս տարի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 85-ամյակը: Հոկտեմբերի 15-21-ը գրադարանն իրականացրել է հոբելյանական ծրագիր` թեմատիկ ցուցահանդեսներ, գիտագործնական կոնֆերանսներ, կլոր սեղան-հանդիպումներ, պոեզիայի ժամեր, հանդիպումներ գրողների հետ, «Կարդում ենք միասին» խորագրով ֆլեշմոբ, գրական և թատերական միջոցառումներ, վիկտորինաներ, գրքերի շնորհանդեսներ: Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ գրադարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված տոնական հանդիսությունը օտարերկրյա հյուրերի և մեծ ու փոքր ընթերցողների մասնակցությամբ:  

Ագարակ գյուղում բացվեց հոգևոր-կրթական կենտրոն


Հոկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց հոգևոր-կրթական կենտրոն:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը բոլորեց քահանայական ձեռնադրության 50 տարին


Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ առավոտից լի էր հավատացյալներով: Եկել էին մասնակցելու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին: Այս առիթով Բեյրութ էր մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Պատարագից հետո տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում Ս. Էջմիածնից Անթիլիաս մեկնած Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շնորհավորեց Կիլիկիո աթոռի գահակալին՝  հրապարակելով նրան ուղղված Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը: 

Բազմաֆունկցիոնալ դաշնամուրներ` Երևանի տարբեր վայրերում


Դեռևս մեկ ամիս առաջ նորաստեղծ «ՓՈՒՇ» նախագիծը   հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղադրվեց   բազմաֆունկցիոնալ առաջին   դաշնամուրը: Երաժշտական գործիքն ունի տեսահսկման սարք: Ցանկացողները կարող են նվագել և տեսագրությունները բեռնել սոցիալական ցանցում: Հոկտեմբերի 14-ից երկրորդ դաշնամուրը Հյուսիսայում պողոտայում է տեղադրվել: 

Թովմա քահանա Անդրեասյանի «Մի կնոջ դիմանկարը» ձայնասկավառակի և նոտայագրքերի շնորհանդեսը


Հոկտեմբերի 16-ին «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ Տ. Թովմա քահանա Անդրեասյանի «Մի կնոջ դիմանկարը» ձայնասկավառակի շնորհանդեսը, որում ներառված են հեղինակի  լարային կվինտետի համար գրված սյուիտը և  12 կիթառային պիեսներ: 

Ճապոնիայի ճանապարհորդող տիկնիկները՝ Հայաստանում


Հովհաննես Թումանյանի թանգարանում այս օրերին ճապոնական տիկնիկներ են ցուցադրվում: 7 տասնյակ տիկնիկները նախքան Հայաստան հասնելը, շրջել են աշխարհի 130 երկրում: Բոլորի հագուստներն աչքի են ընկնում առանձնակի շքեղությամբ ու ձեռագործ աշխատանքի բարդությամբ: Դրանք ներկայացնում են նաև ճապոնական տարազը տարբեր դարաշրջաններում ու տարածքներում: 

Ֆրանկոֆոնիան և հայ արվեստագետները


Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Ֆրանկոֆոնիան և հայ արվեստագետները» ցուցահանդեսը: