
|
Բորոտի և անդամալույծի բժշկությունը (5:12-26)Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 12-26-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուսը բժշկում բորոտ և անդամալույծ մարդկանց և թե ինչպես է Նրա համբավն ավելի ու ավելի տարածվում։ Ի՞նչն է ավելի կարևոր աղոթքի ժամանակ։ Ինչպե՞ս կարող է մեր հավատքն ու աղոթքն օգնել մեր հարազատներին։ Ո՞ւմ է պատկանում մեղքերը ներելու իրավունքը։ Արդյո՞ք մենք փառաբանում ենք Աստծուն աղոթքի պատասխանը ստանալուց հետո։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Ձկնորսներից՝ առաքյալներ (5:1-11)Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 1-11-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես Հիսուսը Գեննեսարեթի ծովակի ափին, նավակի վրա նստած, ուսուցանում էր ժողովրդին, ապա օգնեց ձկնորսներին առատ ձուկ որսալ և դիմելով Սիմոնին՝ հորդորեց չվախենալ, քանի որ նա այսուհետ պետք է մարդկանց որսա կյանքի համար։ Ինչպե՞ս դուրս գալ անձնական ջանքերի ձախողումից և վստահել Աստծուն։ Արդյո՞ք որևէ մեկը անարժան է Աստծո ողորմությանը։ Ինչպե՞ս համատեղենք աշխարհիկ, առօրյա զբաղմունքները հոգևոր առաքելության հետ։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Զանազան բժշկումներ (4:31-45)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 31-45-րդ համարներում Հիսուս զանազան բժշկություններ է կատարում, մարդկանց միջից չար դևեր ու պիղծ ոգիներ դուրս բերում։ Դևերը Նրան ճանաչում էին իբրև Աստծո Որդի, բայց Հիսուս պապանձեցնում, լռեցնում էր նրանց, որպեսզի դեռ չբացահայտվեր Իր ով լինելը։ Ինչո՞ւ էր Քրիստոսը լռեցնում դևերին, ո՞րն է Աստծո արքայությունը, ինչո՞ւ ենք ուզում մոտ լինել Տիրոջը կամ փախչում սեփական անձից, և արդյո՞ք օգնություն ստանալուց հետո շարունակում ենք ծառայել Տիրոջը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուս Նազարեթի ժողովարանում (4:14-30)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 14-30-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է Քրիստոս քարոզում Նազարեթի ժողովարանում, փառավորվում ներկաների կողմից, ապա այդ նույն համայնքի կողմից մերժվում ու գահավիժման տարվում։ Ի՞նչ է նշանակում ապրել հոբելյանական տարվա մեջ՝ արժևորելով հողը որպես Աստծուց տրված ժառանգություն, և ինչո՞ւ է Քրիստոսը հեռանում մեզնից, երբ մերժում ենք մեր թերությունները բացահայտող ճշմարտությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուսի փորձությունը անապատում (4:1-13)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 1-13-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է սատանան Հիսուսին 40 օր փորձում անապատում՝ գայթակղելով Նրան և երեք տարբեր փորձություններ առաջարկելով։ Ինչպե՞ս է Քրիստոսը հիշեցնում, որ պետք չէ Աստծուն փորձել, և ինչպե՞ս մենք ինքներս կարող ենք Աստծո զորությամբ դիմակայել մեր կյանքի անդադար փորձություններին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուսի մկրտությունը և ազգաբանությունը (3:21-38)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 21-38-րդ համարներում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից: Հիսուս մկրտվեց, թեպետ ոչ մի մեղք չէր գործել, մկրտվեց, որպեսզի չտարբերվի, չառանձնանա մյուսներից, մկրտվեց, որպեսզի իր խոնարհությունը ցույց տա. Ավետարանական հատվածը մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը և բանտարկումը (3:10-20)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 10-20-րդ համարներում շարունակվում է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը: Ինչ հրահանգներ էր նա տալիս մաքսավորներին ու զինվորներին, ինչ նկատի ուներ ասելով՝ ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց կգա ինձնից ավելի զորավոր մեկը, որի կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ լինի ու նա ամենքիդ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը (3:1-9)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 1-9-րդ համարներում ներկայացված է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը և թե ինչպես է նախապատրաստում Տիրոջ գալուստը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Մանուկ Հիսուսը տաճարում (2:41-52)Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 41-52-րդ համարներում մանուկ Հիսուս ծնողների հետ զատկի տոնին Երուսաղեմ է գնում: Ապա կորցնում է ծնողներին և երեք օր մնում Երուսաղեմում: Ընդամենը 12 տարեկանում վարդապետների հետ տաճարում նստած ոչ միայն լսում ու հարցեր է տալիս, այլև պատասխանում շատերի հարցերի. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Սիմեոն ծերունի և Աննա մարգարեուհի (2:25-40)Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 25-40-րդ համարներում Սիմեոն ծերունին, ում Սուրբ հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ օծյալին տեսնելը, վերջապես տաճարում հանդիպում է մանուկ Հիսուսին, գիրկն առնում և օրհնում Աստծուն. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հովիվների այցը մանուկ Հիսուսին (2:8-20)Մատթեոս Ավետարանիչը խոսում է մոգերի կամ արևելքից եկող իմաստունների մանուկ Հիսուսին այցելության մասին, բայց Ղուկասը հովիվների այցելության մասին է նշում։ Մեկնաբանները կարծում են, որ մոգերի այցելությունը շատ ավելի ուշ շրջանում է տեղի ունեցել։ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 8-20-րդ համարներում Հովիվներն այցելում են մանուկ Հիսուսին. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հիսուսի ծնունդը և թլփատումը (2:1-7, 21-24)Ղուկասը Հիսուս Քրիստոսի ծնունդը երկու պատմական անձի հիշատակմամբ է հաստատում՝ Օգոստոս Կայսեր և Ասորիքի կառավարիչ Կյուրենիոսի։ Այդ օրերին Կայսեր կողմից մարդահամար անելու հրաման կար երկրով մեկ։ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 1-7 և 21-24-րդ համարներում Հիսուսի ծնունդն ու թլփատումն է նկարագրված. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |











