|
Մայր Աթոռում կատարվել է Արևագալի ժամերգությունՄեծ Պահքի շրջանում կատարվող այս խորհրդավոր արարողությունը, ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, մեր եկեղեցու ծիսական կյանք է մտել դեռևս 7- րդ դարից: Այս օրը վաղ առավոտյան եկեղեցիներում հնչող շարականները լույսի և աստվածային Էության փառաբանությունն են: Արևագալի ժամերգությունը հիշեցնում է նաև Քրիստոսի Երկրորդ Գալստյան և արդարների Հարության մասին: |
|
Հայ եկեղեցու նոր ծիսակարգերըՔառորդ դարում, Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետության տարիներին, հայ եկեղեցու ծիսական կյանքը հարստացել է։ Նորին սրբության տնօրինությամբ եկեղեցական օրացույցում նոր կարգեր և արարողություններ են հաստատվել։ Դրանք հետզհետե դարձել են եկեղեցական կյանքի անբաժան մասը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր պաշտամունքի նոր կարգեր հաստատելով, շարունակում է հայ եկեղեցու հայրապետերի գործը: |
|
Իմ աշխարհը2010թ.-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ 15 սարկավագ քահանայական ձեռնադրրություն և օծում է ստանում: Այսօր նրանք ծառայում են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում: Օծակից եղբայրները ձեռնադրության 15-ամյա տարեդարձի օրը հավաքվեցին և այցելեցին իրենց հոգևոր ծնողին՝ ապօրինաբար անազատության մեջ գտնվող Մկրտիչ սրբազանին: |
|
Մյուռոնի ճամփորդությունըՄայր Աթոռում օրհնությունից հետո սրբալույս մյուռոնը ուղեւորվում է Հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմեր և նվիրապետական կառույցներ։ Մյուռոնի սափորը և հայրապետական կոնդակը դիմավորում են Երուսաղեմի, Բեթղեհեմի, Սիրիայի, Արգենտինայի, Ռուսաստանի, Արցախի հայերը: Հենց այդ սրբազան յուղով են աշխարհի տարբեր ծայրերում օծում եկեղեցիները, մկրտում հավատացյալներին, ձեռնադրում և օծում հոգևորականներին: Միայն հայ եկեղեցին ունի այս բաղադրությամբ ու նշանակությամբ օծման յուղ: Քրիստոնյա ժողովուրդներից միայն հայերն են մյուռոնի դրոշմը համարում իրենց ազգային ինքնության կնիքը: |
|
Հանգստյան ժամերգություն 2025Հանգստյան ժամերգությունը օրվա վերջին ժամերգությունն է, որով եզրափակվում է օրը, և ավարտվում են պաշտամունքային ժամերը: Այս ժամի աղոթքն ուղղում ենք Հայր Աստծուն, որ Իր Միածնի պահպանողական Աջով պահպանի մեզ խավարային գիշերվա մեջ: Ժամերգությունը կատարվում է գիշերը քնից առաջ, ուստի և կոչվում է Հանգստյան: Կոչվում է նաև Եկեսցէ, որովհետև սկսվում է Եկեսցէ սաղմոսով: |
|
Արևագալի ժամերգություն 2025Արևագալի ժամերգությունը կատարվում է արևածագին՝ «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Արևագալի ժամը Քրիստոսի հարության խորհուրդն ունի, որովհետև Հիսուս այս ժամին երևաց աշակերտներին Իր հարությունից հետո: Այս ժամերգությունը հիշեցնում է մեզ նաև Քրիստոսի Երկրորդ գալուստն ու մարդկանց համընդհանուր հարությունը: |
|
Ուխտավորներ համայն աշխարհիՍեպտեմբերի վերջին վերաօծվեց և վերաբացվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, օրհնվեց սրբալույս Մյուռոնը: Հազարավոր ուխտավորներ այցելեցին Հայաստան` մասնակցելու հայ հավատացյալի համար ուրախալի ու կարևոր իրադարձություններին: Նրանցից շատերն առաջին անգամ ներկա եղան նման պատմական արարողությունների: Նրանք, ովքեր հնարավորություն չունեցան մասնակցելու եկեղեցու և ազգի կյանքում կարևոր իրադարձություններին, հիմա են գալիս Սուրբ Էջմիածին`աղոթելու նորաօծ ու կրկին դռները բացած հայոց Մայր տաճարում: |
|
Էջմիածինը Աստծու հետ հանդիպման կետն էՇիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանում է Ս. Էջմիածնի Մայր տաճարի հոգևոր խորհուրդը: Նա նկատում է, որ Ս․ Էջմիածինը Աստվածային երեւույթ է և եթե իբրեւ հայ փնտրում ենք Աստծուն, անպայման պետք է հանդիպենք Էջմիածնին։ Մայր Տաճարից շքեղ տաճարներ աշխարհում շատ կան, սակայն էջմիածինը փոքր է ինչպես սիրտը, բայց միեւնույն ժամանակ կենսական է սրտի պես, որը մատակարարում է հոգեւոր արյուն իր աշխարհասփյուռ ժողովրդին։ |
|
Միանձնուհիներ. քողածածկ կյանք20-րդ դարում կուսանոցների վերացմամբ կանանց հոգևոր ծառայության ավանդույթը Հայաստանում մարել է: Այդ ավանդույթը վերականգնվեց 2018 թվականին, երբ Արագածոտնի թեմի Ղազարավան համայնքում հիմնադրվեց մենաստան: Կանանց հնարավորություն տրվեց առանձնանալ և հոգևոր կյանք վարել։ Ղազարավանի մենաստանում վերականգնվում է հինավուրց ավանդույթը, որ մեր երկրում խզվել էր շուրջ մեկ դար առաջ: |
|
Ուրախ լեր, Սուրբ եկեղեցիՀայ-դանիական կազմակերպության «Լույս մանկանց» ծրագիրը Հայաստանում: |
|
Նոյեմբերի 4, 1999թվական. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օծումըՆոյեմբերի 4, 1999թվական. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օծումը |
|
Հայոց եկեղեցու զորավոր սրբությունները և մյուռոնի օրհնությունըՄյուռոնն օրհնվում է Հայ եկեղեցու երեք կարևոր սրբություններով՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով, տիրամուխ սուրբ Գեղարդով, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջով: Մյուռոնօրհնության օրերին դեպի Սուրբ Էջմիածին են ձգվում հազարավոր ուխտավորներ։ Նրանք գալիս են ոչ միայն մասնակցելու սրբազան արարողությանը, այլև հաղորդակցվելու այս բացառիկ սրբություններին, միասին դուրս են բերվում միայն մյուռոնօրհնության օրը: |











