Մովսես՝ ինքնության ճգնաժամ


Ինչպե՞ս ենք տեսնում ինքնության ճգնաժամը՝ վերլուծելով Մովսեսի կյանքն ու ճանապարհը։ Ի՞նչ պատմական պայմաններում էր ծնվել Մովսեսը և ինչպե՞ս հայտնվեց պալատում։ Ի՞նչ է տեսնում Մովսեսը պալատից դուրս։ Մովսեսի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանդուրժում Աստված այս ամենը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

 

Ծաղկյա պատմուճանը՝ եղբայրների բաժանարար


Հակոբի 10 որդիներն ինչո՞ւ են սկսում նախանձել իրենց կրտսեր եղբորը՝ Հովսեփին և դավադիր ի՞նչ ծրագիր են իրականացնում։ Ինչպե՞ս է ծնողական սիրո ընկալումն ազդում զավակների փոխհարաբերությունների վրա, և ինչո՞ւ է սեփական անձի հանդեպ սիրո պակասի զգացումը խանդ ու նախանձ առաջացնում։ Ի՞նչ է ենթադրում Աստծո կողմից արված ընտրությունը՝ սնապարծությո՞ւն, թե՞ պատասխանատվություն և առաքելության կոչում, և ի՞նչ խորհրդանշական իմաստ ուներ եղբայրների կողմից Հովսեփին պատմուճանազրկելը։ Ինչպե՞ս են մեր կատարած արարքները հետագայում անդրադառնում մեր սերունդների կյանքի վրա։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Չխոստովանված մեղքի գինը


Հակոբի 10 որդիներն ինչպե՞ս են վերափոխվում և իրենց եղբոր՝ Հովսեփի հետ վերստին մեկ միասնական ու սիրով ընտանիք դառնում։ Ի՞նչ զգացողություններ կարող էր առաջացնել Հովսեփի մեջ եղբայրների ագահությունն ու իրեն որպես «ապրանք» ստրկության վաճառելու արարքը։ Ինչո՞ւ եղբայրները չճանաչեցին Հովսեփին Եգիպտոսում։ Ինչպե՞ս է վարվում Հովսեփը եղբայրների հետ, և ինչո՞ւ է ընտրում նրանց հոգեբանորեն փորձության ենթարկելու ճանապարհը։ Ինչպե՞ս է Հովսեփի ներողամտությունը դառնում ընտանիքի ամբողջացման պատճառ, և ինչո՞ւ է ներողամտության քայլ անողը համարվում իրականում ամենաուժեղը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Հակոբի վերափոխումը. դիմակից դեպի ինքնություն


Հակոբի կերպարն այսօր ապրու՞մ է մեր մեջ։ Ինչպե՞ս ենք ինքներս մեզ խաբում՝ կարծելով, թե Աստծուց օրհնություն ենք կորզել։ Ո՞վ է հակասոցիալական մարդը և ի՞նչ է նարցիսիզմը։ Ո՞րն է Հակոբի և Աստծո մարտնչման դրվագի պատգամը, և ի՞նչ է նշանակում մարդու մաքառումն ու պայքարը Աստծո դեմ։ Ինչպե՞ս է մարդը կանգնում ինքն իր ինքնության առջև՝ հրաժարվելով արտաքին միջավայրի թելադրած դիմակներից։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Հակոբի գիշերը. ժամանակակից մարդու ճգնաժամը


Հին Ուխտի նահապետներից մեկը՝ Հակոբն իր կյանքի առաջին հատվածն ապրում է խարդախ ու խաբեբա կերպով։ Ե՞րբ և ինչպե՞ս է լսում Աստծո ձայնն ու վերափոխվում։ Ինչո՞ւ է մարտնչում Աստծո հետ, և ինչո՞ւ է Աստծուն պարտվելը բերում իրական հաղթանակ։ Որո՞նք են ճգնաժամի հնարավոր ելքերը, և ե՞րբ է մարդը ձեռք բերում նոր աշխարհայացք։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Կայե՞ն, թե՞ Աբել. Հավերժական ընտրություն


Կայենի և Աբելի պատմությունն արդյո՞ք միայն անցյալի մասին է, թե՞ ամենքիս ներկան է, երբ հաճախ կրում ենք թե մարդասպան Կայենի և թե զոհաբերվող Աբելի հոգեվիճակները։ Ինչպե՞ս է հուզական ճանաչողության բացակայությունը հանգեցնում չկառավարվող ճգնաժամի ու ողբերգության։ Ինչպե՞ս գտնել կատարյալ ներդաշնակություն ինքներս մեզ հետ և շրջապատի հետ։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Կայենի համախտանիշը՝ նախանձից բռնություն


Ըստ սուրբգրային տարբեր դրվագների ու կերպարների՝ ի՞նչ է ճգնաժամը, և ինչո՞ւ է Կայենի ու Աբելի պատմությունը համարվում ճգնաժամը չհաղթահարելու վառ օրինակ։ Ինչպե՞ս մեղքը խաթարեց մարդու կապը բնության ու Աստծո հետ, որո՞նք են Կայեն և Աբել անունների հոգևոր իմաստները, և ինչպիսի՞ զոհաբերություն է ընդունում Աստված։ Ինչո՞ւ Կայենը չլսեց Իր հետ խոսող Աստծո ձայնը, ինչը մղեց նրան եղբայրասպանության, և ինչո՞ւ է Աստծո կամքը ճանաչելը լավագույն դեղամիջոցը մարդկային ճգնաժամերը հաղթահարելու համար։ Մեկնում է Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Մարդը փոթորկի մեջ. Հովնան մարգարեի դասը


Հովնան մարգարեն ինչո՞ւ չի լսում Տիրոջ խոսքը և նավարկում հակառակ ուղղությամբ։ Այսօր մենք ինչպե՞ս և ինչո՞ւ ենք փախչում Տիրոջից ու մեզ բաժին հասած փորձություններից։ Ինչի՞ց է առաջանում մարդու ներքին անհուսությունը, և ինչպե՞ս է մեր առաքելությունից խուսափելը վտանգում շրջապատի կյանքը։ Ի վերջո, ինչպե՞ս հանձնվել սեփական ճգնաժամին, որպեսզի այն փոփոխություն առաջացնի մեր ներսում։ Ինչպե՞ս լսել Աստծո ձայնը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Հուղարկավորությու՞ն, թե՞ դիակիզում


Ի՞նչ դիրքորոշում ունի Հայոց եկեղեցին դիակիզման վերաբերյալ։ Ինչպե՞ս է քրիստոնեական ընկալմամբ մարդու մարմինն ու հոգին կազմում մեկ ամբողջություն, և ինչո՞ւ է հուղարկավորությունը դիտվում որպես հարության հույսի դրսևորում։ Որո՞նք են այն բացառիկ դեպքերը, երբ եկեղեցին իրականացնում է հուղարկավորության արարողությունը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Հովնան մարգարե՝ փախուստ առաքելությունից


Ինչպե՞ս է Հովնան մարգարեն կետի փորում 3 օր ապրում և ապա դեպի Տերը դառնում: Այդ դրվագը ապրում է առ այսօր։ մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Ծուլությունը՝ մահացու մեղք


Ինչպե՞ս է Պողոս առաքյալը բնորոշում ծուլությունը, ինչո՞ւ է այն համարվում յոթ մահացու մեղքերից մեկը, Քրիստոսի՝ տաղանդի մասին պատմած առակում ինչպե՞ս է արտահայտվում ծուլությունը. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Պաշտամունքը՝ վեհագույն աշխատանք


Որքան մենք կախված ենք Տիրոջից, այնքան ավելի ազատ ենք և որքան հեռու՝ օտարացած ենք Աստծուց, այնքան ավելի մոտ ենք ստրկությանը։ Ի՞նչ զուգահեռներ ունի ծիսական պաշտամունքը աշխատանքի հետ. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: