|
|
Հայերեն Նոր կտակարանը՝ աուդիոգրքի տարբերակովՀայաստանի Աստվածաշնչային ընկերությունը ձեռնամուխ է եղել Նոր կտակարանի ձայնագրման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվում է «Հավատը լսելով է գալիս» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: |
|
|
Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը վերականգնման կարիք ունիՀՀ մշակույթի նախարարությունը մասնավոր ներդրողներին, բարերարներին և անհատներին կոչ է անում աջակցել Արմավիրի մարզի Ապագա համայնքի մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման աշխատանքներին: ՀՀ վարստակավոր գործիչ Սարգիս Մուրադյանը որմնանկարը ստեղծել է 1974 թվականին: |
|
|
Լույս է տեսել Սամվել Մհերյանի «Եվ եղաւ լոյս» պատմավեպըՆոյեմբերի 15-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Սամվել Մհերյանի «Եվ եղաւ լոյս» պատմավեպի շնորհանդեսը: |
|
|
Ավարտվեց Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը ԵրևանումՆոյեմբերի 1-5-ը Երևանում անցկացվեց Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը։ Դրամատիկական, երաժշտական, մուլտիմեդիային 11 ներկայացում ցուցադրվեց Երևանի և Գյումրիի թատրոններում: Անցկացվեցին վարպետության դասեր անվանի թատերական գործիչների հետ: Շեքսպիրյան փառատոնը եզրափակվեց Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացմամբ: |
|
|
Յուրի Հայրապետյանի ծննդյան 85-ամյակը Հայաստանում նշվեց մեծարման փառատոնովՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանն այս տարի նշում է ծննդյան 85-ամյակը: Այդ առիթով նոյեմբերի 3-7-ը Երևանում անցկացվեց Հայրապետյանի հոբելյանին նվիրված միջազգային երաժշտական փառատոն: |
|
|
Կինոքննադատ Արմեն Մեդվեդևը Մայր Աթոռ էր եկել երախտագիտություն հայտնելուԱյս տարի հուլիսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում Մայր Աթոռի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց անվանի կինոպրոդյուսեր և կինոքննադատ Արմեն Մեդվեդևին: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու և երախտագիտություն հայտնելու համար Արմեն Մեդվեդևը Մայր Աթոռ էր եկել: Մեդվեդևն իր խոսքում նշեց, որ թեև կիսով չափ է հայ, այնուամենայնիվ հրաշալի գիտի հայ եկեղեցու նշանակությունը երկրի ու ժողովրդի կյանքում և իր համար երջանկություն ու պատիվ է ստանալ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու մրցանակը: |
|
|
Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը ՀայաստանումՆոյեմբերի 6-ին «Հանուն ազգային արժեքների» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը Հայաստանում: Հոգևորականների առաջնորդությամբ ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, ապա՝ Բաղրամյան 26: |
|
|
Հոգևոր կրթական հաստատությունների աշխատակիցները շնորհավորեցին Գարեգին Բ հայրապետինՆոյեմբերի 4-ին նշվեց հայ եկեղեցու գահակալի` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը: Հայոց հայրապետին շնորհավորավելու էին եկել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները: Նրանց ուղեկցում էր ՔԴԿ կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: |
|
|
Անի Ամսեյանը «Հայկ Նագգաշեան» հիմնադրամի մրցույթի հաղթող է ճանաչվելԼիբանանահայ արձակագիր, հասարակական գործիչ Հայկ Նագգաշեանի անունը կրող հիմնադրամի և ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է «Գրական գնահատանք» մրցույթ: Մրցանակին արժանացավ գրող Անի Ամսեյանը՝ «Ճանապարհ դեպի լռություն» բանաստեղծական ժողովածուի համար: |
|
|
Ամփոփվեցին 10-րդ «ՌեԱնիմանիայի» արդյունքներըՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում ամփոփվեց «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 10-րդ փառատոնը: |
|
|
Թավջութակահար Յան Մաքսինը՝ ԵրևանումՆրա թավջութակը լսելիս կարելի է որսալ մե՛կ պարկապզուկի, մե՛կ սիթարի, մե՛կ քնարի հնչերանգներ, այն երգում է երաժշտական տարբեր գործիքների ձայներով, ինչպես իր տերը՝ Յան Մաքսինը, որը երգում է 15 լեզվով: Հոկտեմբերի 30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգի առաջին մասում Յան Մաքսինը հանդես եկավ Բախի թավջութակի մենանվագով և մի շարք հեղինակային ստեղծագործություններով: Երկրորդ մասում նրան միացան հայ երաժիշտներ՝ Կարո Կարապետյանը և Մովսես Էբեջյանը: |
|
|
«Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք». ցուցահանդես Երևանի պատմության թանգարանումՀոկտեմբերի 23-ին Երևանի 2800-ամյակի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագրով: Ներկայացված են նմուշներ թանգարանի հնագիտական հավաքածուից, դրանց հիմնական մասն առաջին անգամ է ներկայացվում: |