|
|
Սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնին կարելի է նաև գիրք նվիրել
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրեին «Բուկինիստ» գրախանութում հավաքվածները սիրո խոստովանություն էին ստանում գրքի տեսքով: Հատուկ այդ տոնի կապակցությամբ «Բուկինիստ» գրախանութների ցանցից գրքերը հնարավոր էր գնել 20% զեղչով՝ հատուկ էջանիշի վրա գրելով հասցեատիրոջ կոնտակտային տվյալները և թողնել այն գրախանութներում տեղադրված սիրո արկղերում։
|
|
|
Կոմիտասի և Թումանյանի 150-ամյա հոբելյանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրադարձությունների օրացույցումԿոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրադարձությունների օրացույցում: Թումանյանական տարին կմեկնարկի բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին: |
|
|
Տյառնընդառաջի նախատոնակը Էջմիածնի Ս. Գայանե վանքումՀայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին Քրիստոսի հրաշափառ Ծնունդից 40 օր հետո նշում է քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճար բերելու և Աստծուն ընծայելու տոնը՝ Տեառնընդառաջը: Տեառնընդառաջը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Տերընդեզը, նշանակում է Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Այս խորհուրդն էլ փետվարի 13-ի երեկոյան Սուրբ Գայանե վանք էր բերել բազում հավատացյալների: |
|
|
‹‹Բիս ռեկորդս›› ընկերությունը ձայնագրում է Խաչատրյանի 2-րդ և Չայկովսկու 6-րդ սիմֆոնիաները
‹‹Բիս ռեկորդս›› ընկերությունը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, ձայնագրում է Խաչատրյանի 2-րդ և Չայկովսկու 6-րդ սիմֆոնիաները: Փետրվարի 11-ին և 14-ին երաժշտասերներն այս ստեղծագործությունները կարող են ունկնդրել ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:
|
|
|
Մեկնարկել են Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներըԿոմիտասի թանգարան-ինստիտուտի բացման 4-րդ տարեդարձի օրը՝ հունվարի 29-ին, թանգարանում տրվել է հանճարեղ վարդապետի 150-ամյակի հոբելյանական տարվա մեկնարկը: Նույն օրը թանգարան-ինստիտուտում բացվել է Դավիթ Երևանցու «Կոմիտաս» քանդակը:
|
|
|
Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սումգայիթի զոհերի
Փետրվարի 3-ին Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա պատարագի ավարտին, ի հիշատակ 1988թ. սումգայիթյան զոհերի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
|
|
|
Լատվիայի ռադիոյի երգչախումբը կհնչեցնի կոմիտասյան պատարագը Լատվիայում
Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով Լատվիայում, վարդապետի ծննդյան օրը կհնչի նրա պատարագը՝ Լատվիայի ռադիոյի երգչախմբի կատարմամբ: Այդ առիթով եռօրյա այցով Հայաստանում էր երգչախմբի գլխավոր դիրիժոր Սիգվարդս Կլյավան:
|
|
|
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը
Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին: Վեհափառ հայրապետը, խոսելով հասարակական կյանքում Ազգային ժողովի կարևոր դերակատարության մասին, շեշտեց օրենսդրական կարգավորումներով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի ապահովման անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը կարևորեց եկեղեցի-պետություն համագործակցությունը:
|
|
|
ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի այցը Ս. ԷջմիածինՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին: |
|
|
«Արարող ձեռքեր» նախագծի 13-րդ մասնակիցները Շուշան Գևորգյանն ու Դիանա Հարությունյանն են
Գևորգյան ճեմարանում բացվել է «Արարող ձեռքեր» նախագծի 13-րդ ցուցահանդեսը: Երիտասարդ նկարչուհիներ Շուշան Գևորգյանի ու Դիանա Հարությունյանի գեղանկարները կարելի է տեսնել մինչև հունվարի 27-ը:
|
|
|
Հունվարի 13-ը Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է
Սուրբ Ծննդից ութ օր անց` հունվարի 13-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը: Անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ: Էջմիածնի Ս. Գայանե, Հայոց հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ մատուցեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
|
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը Մայր Աթոռի պաշտոնեության հետՍուրբ Ծննդյան տոնի առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհավորեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությունը: Վեհափառ հայրապետը հորդորեց նախանձախնդրությամբ վերաբերվել աշխատանքին, դժվարությունների մեջ պահպանել մարդկային նկարագիրն ու արժանապատվությունը: Նորին սրբությունը խաղաղ տարի մաղթեց ընտանիքներին: |