Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը հուզել է աշխարհը


Ապրիլի 15-ին, Փարիզի ժամանակով 18:50 րոպեից ժամեր շարունակ կրակի ճիրաններում էր աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը: Հրդեհի պատճառով փլուզվել է տաճարի տանիքը, երկու զանգակատներն ու կենտրոնական աշտարակը: Մասամբ վնասվել է տաճարի  ներքին հարդարումը։ Միայն լուսադեմին է փրկարարներին հաջողվել ամբողջությամբ մարել հրդեհը: 
 

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը տասը տարեկան է


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն այս տարի նշում է տասնամյակը:
 

Ծաղկազարդի տոնը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այս տարի Ծաղկազարդի տոնը նշվեց ապրիլի 14-ին: Մայրավանքի բակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնեց աշխարհի չորս կողմերը: Այնուհետ օրհնեց ուռենու ճյուղերը, որոնք նոր կյանքի խորհուրդն ունեն: Նորին Սրբությունն իր հայրապետական օրհնությունը բաշխեց Մայր Աթոռ եկած բոլոր մանուկներին:
 

Ժամադրություն տանգոյի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Արգենտինահայ կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը երրորդ անգամ Հայաստանում է:
 

«Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո»՝ Հայաստանի ազգային պատկերասրահում


Կանալետտո, Տինտորետտո, Ռուբենս, Գվերչինո, Բեռնինի, Բատոնի: Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում է Վերածննդի դարաշրջանում և դրանից հետո ստեղծված 55 գեղանկար և գծանկար: 
 

Ավետման տոնին բացվեցին եկեղեցիների խորանների փակ վարագույրները


Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով ապրիլի 7-ին նշվեց Ս.  Աստվածածնի Ավետման տոնը, այսինքն` այն օրը, երբ Սուրբ Մարիամին հայտնվեց Գաբրիել հրեշտակապետն ու ավետեց Կույսի հղիանալու և Միածնի աշխարհ գալու բարի լուրը: Այս տարի ապրիլի 7-ին Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին էր: Ավետման տոնին բացվեցին եկեղեցիների խորանների փակ վարագույրները: Մայր Աթոռում պատարագը Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը մատուցեց: 
 

Դիրիժոր Կլաուդիո Վանդելին և շեփորահար Կիրիլ Սոլդատովը՝ Երևանում


«Ա. Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Ջորջ Գերշվինի և Ջուզեպե Մարտուչիի ստեղծագործությունները, մենակատարը շեփորահար Կիրիլ Սոլդատովն էր: Կլաուդիո Վանդելին երկրորդ անգամ էր ղեկավարում Հայաստանի պետական ֆիլհարմանիկ նվագախումբը:
 

Հոբ Ղազարյանի նկարների վաճառքից գոյացած գումարով կնորոգվի գյումրեցի Ղազարյանների տունը


Շվեյցարական «Բողբոջ» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր 15-ամյա Հոբ Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որից գոյացած հասույթով կվերանարոգվի Գյումրիում ապրող Ղազարյանների բնակարանը: Ներկայացված աշխատանքների մեծ մասը վաճառվեց նույն օրը: Հինգ նկար գնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 
 

 

Դատավորի կիրակի. պատարագ Մայր Աթոռում


Մեծ պահքի կիրակիներից Դատավորի կիրակիի խորհուրդը աղոթքի կարևորությանն է վերաբերում: Այս կիրակի Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ փակ պատարագ մատուցեց Մինաս աբեղա Հախվերդյանը:
 

Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-րդ օրվա


Կիրակնօրյա պատարագի ավարտին Վեհափառ հայրապետի տնօրինությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց ազգային բարերար, ՀԲԸՄ երկարամյա նախագահ լուսահոգի Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-րդ օրվա առիթով: 
 

Վերդիի «Աթթիլա» օպերան՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում


Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան հանդիսատեսն ունկնդրեց մարտի 28-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
 

Գևորգյան ճեմարանի ուսանողները զեկուցումներ էին պատրաստել ծիսական աստվածաբանություն առարկայից


Մարտի 27-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի ավարտական լսարանի պատմական աստվածաբանական և աստվածաշնչագիտական հոսքերի չորս ուսանողներ զեկուցումների շարք էին պատրաստել ծիսական աստվածաբանություն առարկայի շրջանակում: 2018-19 ուսումնական տարում այս առարկան առաջին անգամ դասավանդվում է մասնագիտական հոսքով: ճեմարանի տեսչությունը նպատակ ունի ոչ միայն գիտելիքներ փոխանցել, այլև զարգացնել ուսանողների՝ գիտական աշխատանք կատարելու հմտություններն այդ ոլորտում: