Ավետման տոնին բացվեցին եկեղեցիների խորանների փակ վարագույրները

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով ապրիլի 7-ին նշվեց Ս.  Աստվածածնի Ավետման տոնը, այսինքն` այն օրը, երբ Սուրբ Մարիամին հայտնվեց Գաբրիել հրեշտակապետն ու ավետեց Կույսի հղիանալու և Միածնի աշխարհ գալու բարի լուրը: Այս տարի ապրիլի 7-ին Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին էր: Ավետման տոնին բացվեցին եկեղեցիների խորանների փակ վարագույրները: Մայր Աթոռում պատարագը Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը մատուցեց: 
 
2019-04-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ