|
|
Ավարտվեց ամառային էկումենիկ ճամբարը Կոտայքի թեմումՀուլիսի 10-17-ը Կոտայքի թեմի ամառային էկումենիկ ճամբարը հյուրընկալել էր Հայաստանում գործող տարբեր եկեղեցիների՝ 13-16 տարեկան 40 աղջիկների: Էկումենիկ ճամբարն արդեն երրորդ տարին կազմակերպվում է «Քրիստոնյա կանանց ֆորում» ՀԿ նախաձեռնությամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի, Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի, «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ մշակութային հիմնադրամի համագործակցությամբ: |
|
|
ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը ԳորիսումԳորիսը հուլիսի 7-ին և 8-ին երաժշտական էր, գրական, թատերական և ցուցահանդեսային: «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկն ազդարարվեց հանդիսավոր արարողությամբ, որին հաջորդեց ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Ծրագրին մասնակցելու նպատակով ԱՊՀ երկրներից պատվիրակություններ էին ժամանել Հայաստան: Գորիսեցիներին և հյուրերին ողջունեց և շնորհավորեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: |
|
|
Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին նվիրված համերգ Գորիսում«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» երկօրյա տոնական ծրագիրը ավարտվեց ջազային համերգով: Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երկօրյա տոնական միջոցառումների ցանկը եզրափակեց էստրադային-ջազային համերգը՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին։ |
|
|
Ս. Էջմիածնի «Էօրնեկեան» դպրոցի ուսուցիչը ստեղծել է ֆիզիկայի խնդիրների լուծման մեթոդական ձեռնարկՍ. Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շնորհաշատ ուսուցիչ Յուրի Գալստյանի հեղինակած թվով 3-րդ գրքի շնորհանդեսը: Ֆիզիկայի խնդիրների լուծման մեթոդական ձեռնարկը ստեղծված է թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար: |
|
|
Պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոսը՝ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՀուլիսի 11-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին: |
|
|
Թթի 4-րդ փառատոնը ՔարահունջումՔարահունջում թթի փառատոնը ավանդական է դարձել: Թթենու այգիներն այս համայնքում ամենուր են, Գորիսի այցեքարտն են համարվում թթից պատրաստված բարիքները: «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում այս տարի էլ Քարահունջ համայնքում մեկնարկեց թթի 4-րդ փառատոնը: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած հյուրեր: |
|
|
«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված էԳորիսում «Զանգեր» հուշարձանի բացմամբ ազդարարվեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը։ |
|
|
Համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խումբը հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսի հետՀուլիսի 3-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի անդամներին: Երիտասարդներին առաջնորդում էր Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: |
|
|
Իզաբելլա Քեյանի և Աշխեն Կիրակոսյանի աշխատանքները՝ «Արարող ձեռքեր» ցուցահանդեսինԻզաբելլա Քեյանի և Աշխեն Կիրակոսյանի աշխատանքներն այս պահին ցուցադրվում են Գևորգյան ճեմարանի նախասրահում: Երիտասարդները «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի հերթական մասնակիցներն են: |
|
|
Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց թեմերի ուխտավորների հանդիպումը Ամենայն hայոց կաթողիկոսի հետՀունիսի 30-ին Հայ եկեղեցու տարբեր թեմերից ծխական համայնքի անդամներ, ուխտավորներ իրենց հոգևոր առաջնորդների հետ վաղ առավոտից ժամանում էին Մայր Աթոռ՝ ստանալու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը: Հայրապետը նախ ընդունեց Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց թեմերի ուխտավորներին: |
|
|
Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր» գրքի շնորհանդեսը«Ռուսական պանդոկ» բանաստեղծությամբ է բացվում Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր»-ը, որի առաջին տողերն օգնում են պատկերացնել Մայկոպ և Պրոլետարսկի քաղաքների անցուդարձի, նիստուկացի մասին: Գրքում զետեղված բանաստեղծությունները հեղինակը գրել է Մայկոպի և Պրոլետարսկու եկեղեցիներում իր քահանայական ծառայության երեք տարիների ընթացքում։ |
|
|
«Անմատչելիության թանգարան»՝ ի՞նչ խոչընդոտների են բախվում հաշմանդամություն ունեցող մարդիկ«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է «Անմատչելիության թանգարան» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են առօրյայում անհրաժեշտ իրեր, որոնք ոմանց պարագայում դառնում են բացարձակապես անմատչելի: Կազմակերպիչների խոսքով՝ այսպես ավելի ակնառու է դառնում, թե ֆիզիկական, տեղեկատվական և այլ բնույթի ինչ խոչընդոտների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք: |