|
|
Մայիսի 31-ին Շողակաթ վանք ուխտի օրն էՄայիսի 31-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը: Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչը Մայր տաճարից Շողակաթ վանք բերվեց, այդ օրը նաև այս եկեղեցու ուխտի օրն է: |
|
|
Երևանում անցկացվեց «Արվեստ էքսպո-2018» միջազգային 4-րդ ցուցահանդեսըՄայիսի 22-26-ը Երևանում անցկացվել է «Արվեստ էքսպո» միջազգային ցուցահանդեսը: Արդեն 4-րդ անգամ արվեստասերները հնարավորություն ունեին ծանոթանալ հայ և օտարազգի նկարիչների աշխատանքներին: Միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը նկարիչ Վագո Արմեն Խախամյանն է: |
|
|
Հայ-գերմանական երաժշտական միության կազմակերպած վարպետության դասընթացները եզրափակվել են համերգովՀայ-գերմանական երաժշտական միության եռօրյա վարպետության դասերն անցկացվել են Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Դեթհոլդի կոնսերվատորիայի պրոֆերսոր Մարիա Էլիաբեթ Լոթի մասնակցությամբ: Վարպետության դասերի եզրափակիչ համերգին ելույթ ունեցան ծրագրի բոլոր մասնակիցները՝ կատարելով հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ: |
|
|
Նորքի հայորդյաց տան «Հայկազունք» ազգագրական համույթի հաշվետու համերգըՈւսումնական տարին ավարտվում է Մայր Աթոռի հովանավորությամբ գործող բոլոր հայորդյաց տներում: Ամենուր հաշվետու բաց դասեր են, համերգներ և ցուցահանդեսներ: Նորքի հայորդյաց տան «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթի սաները հուզմունքով են պատրաստվել տարեվերջյան ստուգատեսին: |
|
|
«Արշակ Բ» օպերան 150 տարեկան էՄայիսի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան։ Ներկայացումը նվիրված էր օպերայի ստեղծման 150-ամյակին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով՝ ներկայացման հատուկ հյուրերը օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանն ու Ռուբեն Թելունցն էին: |
|
|
Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի Մայր ԱթոռումՄայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիված տոնակատարությունների շրջանակում մայիսի 22-ին Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կբացվի թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով: Նույն օրը Սփյուռքի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողով: |
|
|
Բացվել է Այվազ Ավոյանի աշխատանքների ցուցահանդեսըԺամանակակից արվեստի թանգարանում բացվել է Այվազ Ավոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված 53 նկարները կոլեկցիոներ Ներսես Մելիքյանի անձնական հավաքածուից են: Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 27-ը: |
|
|
Համահայկական նվագախմբի համերգն Արցախում«Համահայկական նվագախումբ» նախագծի այս տարվա համերգները մեկնարկեցին Ստեփանակերտում։ |
|
|
Գրող, հրապարակախոս Գևորգ Դեւրիկյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովՄանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ արձակագիր Գևորգ Դևրիկյանի ծննդյան ութսունամյակին նվիրված գիտաժողով: Ներկայացվեց նաև հեղինակի «Հայրենասիրության պատգամաբերը» զեկույցների ժողովածուն: |
|
|
Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը. քննարկում երիտասարդների համարՏարածված կարծիք է, թե Գարեգին Նժդեհի ցեղակրոնության գաղափարախոսության հիմքում ընկած է հայ հին հեթանոսական ոգին: Նժդեհի գաղափարախոսության հիմքում հեթանոսությունն է, թե՞ քրիստոնեությունը: «Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը» թեմայով քննարկում էր կազմակերպել «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը Արարատյան հայրապետական թեմի Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամների համար: Բանախոսը պատմաբան Գագիկ Միքայելյանն էր: |
|
|
«Ճամփորդող» երգչախմբի համերգը՝ Երևանում14տարիների ընթացքում Ֆրանսիայի «Ճամփորդող» երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Իտալիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Անգլիայում, Իսպանիայում, Հունաստանում և Մարրոկոյում: Երգչախմբի հայաստանյան համերգների կազմակերպմանն աջակցել են Մշակույթի նախարարությունը և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, իսկ Հայաստանում ելույթ ունենալու նախաձեռնությունը երգչախմբի միակ հայ անդամ Կարենինն էր: |
|
|
Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը՝ Գեղագիտության ազգային կենտրոնումՀենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի «Կերպարանափոխություն» խորագրով ցուցահանդեսը: |