|
|
Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումՃրագալույցի տոնական պատարագին մասնակցելու համար Երևանի ամենամեծ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի էին եկել հարյուրավոր հավատացյալներ: Պատարագին հնչած Մանուկ Հիսուսի ծննդյան Ավետիսը շտապում էին փոխանցել միմյանց, նորոգվել աստվածային սիրով և ջերմությամբ: Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ, մեծ ավետիս: |
|
|
ՀԲԸՄ-ի դահլիճում հնչեցին երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններըԽթանել երիտասարդ ստեղծագործողներին, հնչեցնել նրանց նոր գործերը.Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսական կազմը հաճախ է երիտասարդ կոմպոզիտորների ու կատարողների համար համերգային երեկոներ կազմակերպում: Նման մի համերգ տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում: |
|
|
Աշխարհի ժողովուրդների և տարբեր հեղինակների 50 լավագույն հեքիաթները՝ մեկ ժողովածուումԴեկտեմբերի 23-ին Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի նոր հրատարակության շնորհանդեսը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած գրքում ներառված են հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: |
|
|
ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդի այցը «Երեխաների աջակցության կենտրոն»Ամանորյա տոնն այս տարի ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոնում» սկսվեց դեկտեմբերի 22-ին: Ամեն տարի ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն իրականացնում է կենտրոնի երեխաների` Ձմեռ պապից նվեր ստանալու երազանքը: |
|
|
Հայաստանի նկարիչների միությունը 85 տարեկան էԱրա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Գաբրիել Գյուրջյան, Սարգիս Մուրադյան, Արա Շիրազ, Պողոս Հայթայան. նկարիչների միությունը տարբեր տարիներին ղեկավարած անձինք են: 85-ամյա կառույցը ջանում է միավորել Հայաստանի նկարիչներին ու քանդակագործներին, աջակցել նրանց ստեղծագործական գործունեությանը։ |
|
|
Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցի տարվեց Հակոբ Մծբնա հայրապետի ԱջըԴեկտեմբերի 16-ին Հայ եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Տոնի առիթով Սբ. Հակոբի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց պատարագ, իսկ Սրբի շնորհաբաշխ Աջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվեց Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի: |
|
|
Երևանում հնչեց Վերդիի «Ռեքվիեմը»՝ հրավիրյալ մենակատարների մասնակցությամբԴեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց Վերդիի Ռեքվիեմը: Այն նվիրված էր ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Բեմահարթակում էին Իտալիայից և Ռուսաստանից հրավիրված մեներգիչներ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի կայացմանն աջակցել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀԲԸՄ-ը, «Փյունիկ» և «Իզմիրլյան» հիմնադրամները: |
|
|
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյա հոբելյանը նշվեց համերգովՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը 80 տարեկան է: Դեկտեմբերի 5-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ վաստակավոր կոլեկտիվի հոբելյանական համերգը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը և Տիգրան Համասյանը համատեղ համերգ կունենանԴեկտեմբերի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու «Հավատամք» երգչախմբի համերգը՝ Տիգրան Համասյանի մասնակցությամբ: |
|
|
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր Տաճար բերվեց սուրբ ԳեղարդըԴեկտեմբերի 2-ին, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալնների տոնին Մայր Տաճար բերվեց Հայ եկեղեցու գլխավոր սրբություններից սուրբ Գեղարդը: |
|
|
«Արքայական համերգ»՝ Դանիել Երաժշտի մեկնաբանությամբ«Եթե արքաները, մերօրյա ղեկավարները խորապես զբաղվեին արվեստով, գուցե աշխարհում դաժանությունը, պատերազմները պակասեին»․«Արքայական համերգ»՝ Դանիել Երաժշտի մեկնաբանությամբ: |
|
|
«Մեծապատիվ մուրացկանները» մայր թատրոնի խաղացանկում էԳ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա էր: Արմեն Էլբակյանի բեմադրությամբ ներկայացվեց Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» նշանավոր վեպը: Բեմադրիչը փորձել է հայտնի գործը դարձնել ինտերակտիվ, պարային ու ժամանակակից երաժշտական լուծումներով հագեցած բեմադրություն: «Մեծապատիվ մուրացկաններն» այսուհետ կլինի մայր թատրոնի խաղացանկում: |