Մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը


Հունիսի 22-ին մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Տասն օր տևող փառատոնն անցկացվում է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերի պատմամշակութային վայրերում։ Այս տարի 13 երկրներից 28 ֆիլմ է փառատոնում ընդգրկվել։

Ս. Էջմիածնից Հայրավանք բերվեց Փրկչի խաչափայտի մասունքը


Հունիսի 24-ին՝ Հոգեգալստյանը հաջորդող 5-րդ կիրակի օրը, Հայրավանքի ուխտի օրն է։ Այդ օրը Ս. Էջմիածնից Հայրավանք բերվեց Փրկչի խաչափայտի մասունքը:  

Մալաթիայի հայորդյաց տան հաշվետու համերգին հյուրընկալվել էր Գարեգին Բ Ամենայն hայոց կաթողիկոսը


Մալաթիայի հայորդյաց տան հաշվետու համերգին հյուրընկալվել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ելույթ ունեցան նախ կրթօջախի թատերական, ապա նաև երաժշտական բոլոր խմբերը: 

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգը


«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգն էր:

«Տերն ու ծառան» հեքիաթն արդեն մյուզիքլի տեսքով Երևանի կամերային երաժշտական թատրոնի բեմում է


Պետական կամերային երաժշտական թատրոնում «Տերն ու Ծառան» ներկայացման պրեմիերան էր:

Փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը՝ Երևանում


Հունիսի 12-15-ը Երևանում անցկացվել է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային 2-րդ փառատոնը: 

Վիկտորյա Շահբազյանն ու Մերի Եփրեմյանը «Արարող ձեռքեր» 6-րդ ցուցահանդեսի մասնակիցներն են


Գևորգյան հոգևոր ճեմարանի նախասրահում բացվեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի 6-րդ ցուցադրությունը: Այս անգամ իրենց ստեղծագործություններն են ներկայացրել Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ Վիկտորյա Շահբազյանն ու Մերի Եփրեմյանը:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը` ՆՓԱԿ-ում


Ամեն տարի Երևանի նորարար փորձարարական արվեստի կենտրոնում անցկացվում է կարճ ֆիլմերի «Մեկ կադր» միջազգային փառատոնը, որը նպաստում է երիտասարդական ու անկախ կինոյի զարգացմանը Հայաստանում: Այս տարի փառատոնն անցկացվել է հունիսի 4-10-ը, ներկայացվել է 517 հայտ: 

Մայր Աթոռի թանգարաններից 20 նմուշ կցուցադրվի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում


Սեպտեմբերի 21-ին «Հայաստան» խորագրով   ցուցադրություն  կբացվի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգության մասին կպատնեն ավելի քան 130 ցուցանմուշներ, որոնք տրամադրելու են Մաշտոցի աանվան մատենադարանը, Հայաստանի պատմության  և  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները:   

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի 22 երեխաներ մկրտվեցին


Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում սովորում է մտավոր խնդիրներ ունեցող 6-18 տարեկան 73 երեխա հանրապետության տարբեր համայնքներից ու քաղաքներից: Երևանի կայազորի և 5-րդ բանակային կորպուսի պատասխանատու Ենովք քահանա Եսայանի և Հրայր սարկավագ Լալայանի ուղեկցությամբ՝ երեխաներին այցելեցին ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի սպաներ ու զինծառայողներ: Օրն  այստեղ սովորականից տարբերվում էր:  Նախ տնօրհնեքի արարողություն կատարվեց: Ապա, մկրտվեցին դպրոցի 22 երեխաներ: Կնքահայրերը զինվորականներն էին: 

«Քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների կիրառմամբ ներեկեղեցական հարցեր չեն լուծվում». Մարկոս քահանա


Մարկոս քահանա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հավատացյալներին հրավիրեց Ավ. Իսահակյանի անվան գրադարան` քննարկելու վերջին օրերին սոցցանցերում շրջանառվող բողոքի կոչերը, որոնք ուղղված են հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց հայրապետին: «Քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների ու մեխանիզմների կիրառմամբ ներեկեղեցական հարցեր չեն լուծվում,- ասում է տեր հայրը, -բացի այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում չկա այնպիսի պառակտում և բևեռացում, որը համեմատելի կլիներ մեր ներքաղաքական իրավիճակի հետ։ 

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր


Ավարտվեցին Ս. Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը: Հունիսի 1-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: