Թերեզան և Արթուրը


ՕԳԳ-ի» հերոսները 2 երիտասարդներ են՝ Թերեզան և Արթուրը: Թերեզան էրգոթերապեւտ է, օգնում է հաշմանադամներին: Նրա մասնագիտությունն այնքան էլ հայտնի չէ Հայաստանում: Եթե չլիներ համացանցը, ես երևի մի պաստառ կվերցնեի, մեծ տառերով կգրեի էրգոթերապիան գոյություն ունի» ու կշրջեի քաղաքում»,-ասում է Թերեզան:
Արթուրը Նոր Գեղիի բնակիչ է: Երիտասարդի ջանքերով գյուղն ունի փողոցային լուսավորություն, նոր մանկապարտեզ և խաղահրապարակ:

Alt

Մուշեղը


Երիտասարդությունն ինքը պետք է հարթի իր ճանապարհը». վստահ է մեր հաղորդման հերոսը՝ Մուշեղ Հովսեփյանը:
Մուշեղի ցանկությունն է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Երևանը նաև իմ քաղաքն է» ծրագրի շրջանակում նա պատրաստել է ֆոտոշարք, որի միջոցով բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տրանսպորտի անհասանելիության խնդիրը: Չեմ կարծում, որ պետք է միայն մեր իրավունքների համար պայքարենք: Նրանք մեր ընկերներն են, մեր դասընկերներն են, մեր գործընկերներն են, նրանց խնդիրները նաև մերն են»:

Աննա Ախմատովա


Աննա Ախմատովայի կյանքը հարուստ էր դարաշրջանի կարևորագույն իրադարձություններով և անձնական ողբերգություններով: Չստացված, անհաջող ամուսնություններ, մայրական ծանր ճակատագիր: Եվ այնդուհանդերձ, կյանքի վերջին տարիներին բանաստեղծուհին գրում է. Ես երջանիկ եմ, որ ապրել եմ այդ տարիներին, տեսել եմ այնպիսի իրադարձություններ, որոնց հավասարը չկա ողջ պատմության մեջ»: