|
|
«Ռեանիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացումըՏարածաշրջանում անիմացիոն ֆիլմերի միակ փառատոնը՝ Ռեանիմանիան», այս տարի ստացել է 900 հայտ շուրջ 90 երկրից: Ցուցադրության համար ընտրվել են 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր ու հոլովակներ: |
|
|
Երևանում է ջութակահար Սերգեյ ԿռիլովըԵրևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդես եկավ Ռուսաստանից ժամանած ջութակահար Սերգեյ Կռիլովը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ արտասահմանցի և հայ երաժիշտները հնչեցրին Մենդելսոնի կրկնակի կոնցերտը ջութակի և դաշնամուրի համար, Բախի կոնցերտը երկու ջութակի համար և Չայկովսկու ջութակի կոնցերտը: |
|
|
Եզրափակվեց երևանյան միջազգային ութերորդ երաժշտական փառատոնըՍեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող փառատոնի ծրագիրն այս տարի 9 համերգից էր բաղկացած: Կազմակերպվել են նաև վարպետության դասեր երիտասարդ հայ երաժիշտների համար: Փառատոնի եզրափակիչ միջոցառմանը ներկայացվել էր Սոնա Անդրեասյանի Երաժշտության կադր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: |
|
|
Հայ և ռուս հոգևորականները ֆուտբոլ են խաղումՍանկտ Պետերբուրգից ժամանած հոգևորականների ֆուտբոլային թիմը հայտնի է իր սպորտային կարիերայով: Թիմը առաջնություններ է կազմակերպում ոչ միայն ռուսական համայնքներում, այլև մրցում է մի շարք եվրոպական երկրներում: Հայ հոգևորականների հետ ֆուտբոլային հանդիպումը Բանանցի մարզադաշտում էր: |
|
|
«Հայ միասնության խաչը» տոնում է հիմնադրման 27-ամյակըԷջմիածնում գործող Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպությունն արդեն 27 տարեկան է: Տոնական միջոցառումից բացի տեղի ունեցավ կազմակերպության երեք նոր մշակութային անկյունների պաշտոնական բացումը: |
|
|
«Մի սպանիր». գիտաժողով Երևանի պետական բժշկական համալսարանումԱստվածաբանները և ապագա բժիշկները Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ քննարկում են հղիության ընդհատման ֆիզիոլոգիական և հոգեբանական հետևանքների վերաբերյալ հարցեր:
|
|
|
Դանիայից ժամանած «Հասլեւ» երգչախմբի ելույթը ԾիծեռնակաբերդումՀասլեւ» դանիական երգչախումբը Տավուշի մարզի մանկական երգչախմբի հետ միասին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նկարահանել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված տեսահոլովակ: 2015-ի ամբողջ ընթացքում այն պետք է տարածվի Դանիայում և մի շարք եվրոպական երկրներում՝ որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի ազդարար: |
|
|
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների ուխտագնացությունը ՕշականԱվանդույթի համաձայն, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները ուսանողական հավաստագրեր են ստանում Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ Ուսուցչապետի գերեզմանի մոտ տեղի ունեցող երդման արարողությունից հետո: Ուխտագնացությունը կազմակերպվում է Սրբոց Թարգմանչաց տոնին: |
|
|
Քրիստոնյա կանայք մերժում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումըՀասլեֆ» դանիական հոգևոր երգչախումբը միացել է Քրիստոնյա կանայք» բարեգործական ֆորումի `սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ ծրագրին: Ծրագիրն անց է կացվելու մի քանի փուլով՝ մասնագետները (գինեկոլոգ, հոգեբան, սոցիալական աշխատող) այցելելու են գյուղեր ու քաղաքներ և տրամադրելու են անվճար խորհրդատվություն: |
|
|
Պեղումներ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում2013 թ.-ին Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հայտնաբերվեցին 5-րդ դարի եկեղեցու հիմքեր: 2014 թվականին պեղումների արդյունքում բացահայտվել են յոթ մետր երկարությամբ գետնախարիսխներ: Հնագետները ենթադրում են, որ դրանք սրբի իսկական դամբարանի վրա կառուցված տաճարի գետնախարիսխներն են: |
|
|
Երևանի ճարտարապետական բիենալեն՝ միջազգային գիտաժողովի շրջանակումՀոկտեմբերի 6-ին` ճարտարապետության միջազգային օրը, ԳԱԱ-ում մեկնարկեց Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողովը` նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին: Մեկնարկից մեկ օր անց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկայացվեցին գիտաժողովի առաջին զեկույցները և Երևանի ճարտարապետական բիենալեի աշխատանքները: |
|
|
Մեկնարկեց 2014-ի «Գրական տապանը»Սեպտեմբերի 19-ին Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մեկնարկեց Գրական տապան 2014» միջազգային փառատոնը: Հայաստան են հյուրընկալվել գրողներ աշխարհի 11 երկրներից: Այս տարի ևս, նախագծի արդյունքում, կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները: |