|
|
«Աղջիկը լուսնի վրա». պարային ներկայացումԳ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացման պրեմիերան էր: Բեմադրիչ Արինա Արարատյանի նախաձեռնումբ բեմում էին ոչ միայն պրոֆեսիոնալ պարողներն, այլև հաշմանդամություն ունեցող երիտասարդները: |
|
|
Մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ երևանյան փառատոնըՓետրվարի 22-ից մարտի 16-ը ժամանակակից բրիտանական կինոարվեստի լավագույն աշխատանքները՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, կներկայացվեն Երևանի, Գորիսի, Գավառի և Գյումրիի կինոթատրոններում: Փառատոնն այս տարի նվիրված է ներառական և հաղորդակցության խնդիրներին: |
|
|
Երաժշտական նոր գործիք` բաս քանոնԵրաժիշտները փաստում են, որ քանոնի այս տարբերակը` բաս քանոնը, հեղափոխություն է հայ երաժշտության մեջ: Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ գործիքի շնորհանդեսը: Հեղինակ Ալբերտ Զաքարյանը պարգևատրվեց Ս. Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
|
|
|
Այսօր գիրք նվիրելու օրն էՀովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում ենք իբրև գիրք նվիրելու օր: Ստեղծագործական միությունները, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում: Տարեցտարի տոնի աշխուժությունը նկատում են նաև գրախանութները: Գիրք նվիրելու օրը շատերի սիրելի տոնն է դարձել: |
|
|
Կարեն Անտաշյանի «Ծիլի-ծով» գրքի շնորհանդեսըԱկանաթ» մշակութային ակումբում հավաքվել էին ժամանակակից գրականության սիրահարները: Բանաստեղծ Կարեն Անտաշյանի երրորդ` Ծիլի-ծով» գիրքը հասավ ընթերցողին: Գիրքը ներառում է բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հնագույն հմայական բանաձևերի և ժողովրդական խաղիկների ոճավորումով:
|
|
|
Վարդան Գալստյանը` հեղինակային երգի նոր ու սիրված կատարողՊայքար, որ կծնի ազատություն» երգը Երևանի Մաշտոցի պուրակի համար տարվող քաղաքացիական պայքարի հիմնը դարձավ: Հեղինակը Բարդ ակումբի» ամենաերիտասարդ կատարող Վարդան Գալստյան է, որն առանձնանում է ինքնօրինակ ոճով: |
|
|
2014 թ. մշակույթի ոլորտի գերակա ուղղությունների մասին նախարարի ասուլիսըԳրականության և արվեստի պատմության թանգարանի սրահում տեղի ունեցավ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ասուլիսը ՀՀ կառավարության 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղությունների մասին: Հանդիպման ավարտին նախարարը թանգարանի տնօրեն Արմինե Խաչատրյանին հանձնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագիրն այն մասին, որ Արամ Խաչատրյանի ձեռագրերը ներառվել են անհապաղ պաշտպանության ցանկում: |
|
Երիտասարդ լրագրողների «Առցանց» ակումբԵրիտասարդ լրագրողների Առցանց» ակումբի շնորհիվ Հայաստանի հեռավոր մարզերի պատանիներն իրենց խնդիրները բարձրաձայնելու և լուծելու հմտություններ են սովորել: Պարզվում է, որ քաղաքացիական առցանց լրագրության միջոցով կարող ես դուրս գալ մեծ աշխարհ, լուծել բնապահպանական, կրթական շատ խնդիրներ, ձեռք բերել նոր ընկերներ, ճանաչել քեզ ու աշխարհը: |
|
|
Ճանապարհ բացե'ք, Սարգիսն է գալիսԴերասան Մեսրոպ Աբտոյանը 2006 թվականից խաղում է Ս.Սարգսի դերը: Տարիների ընթացքում դերը դարձել է ճակատագիր: Շատերը նրան հենց այդպես էլ դիմում են` Սարգիս: Այս տարի էլ Մեսրոպն իր սպիտակ ձիով կանցնի փողոցներով: Ս.Սարգսի դերի միջոցով դերասանն իր համար բացել է հոգևոր կյանքի դարպասները: |
|
|
Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահումԳարնան 17 ակնթարթ», Ճակատագրի հեգնանքը», Օլգա Սերգեևնա». այս ֆիլմերը սիրված ու հայտնի են հատկապես մեղեդիներով, որոնց հեղինակը Միքայել Թարիվերդիևն է: Օրերս Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին Թարիվերդիևի երաժշտության սիրահարները: Համերգը վարում էր կոմպոզիտորի կինը`Վերա Թարիվերդիևան: |
|
|
«Պատուհան դեպի աշխարհ» ֆոտոցուցահանդեսի բացումըՀՀ-ում Ռուս համագործակցության ներկայացուցչության, Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և մի շարք լուսանկարիչների կազմակերպած Պատուհան դեպի աշխարհ» ֆոոտոցուցահանդեսը ներկայացնում է PhotoPodium.com» միջազգային կայքի լուսանկարիչներին, որոնց գործերը մեր տարածաշրջանում երբևէ չեն ցուցադրվել: |
|
|
Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր. համերգ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնումԳաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լեհ հռչակավոր կոմպոզիտոր Պենդերեցկուն նվիրված երկրորդ համերգը: Հնչեցին կոմպոզիտորի` տարբեր ժամանակաշրջաններում գրված գործիքային ստեղծագործությունները կամերային կազմերի համար: |
