Alt

Ամանորի խոհանոց


Հայ միասնության խաչը» նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկն է: Խոցելի խմբի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար սովորել տարբեր արհեստներ և արվեստներ` բացահայտելով և զարգացնելով նրանց հմտությունները: Կազմակերպությունը հատկապես հպարտ է իր ազգային խոհանոցի խմբակով: Ամանորին խոհանոցի դասերին հաճախող երեխաները հին հայկական ճաշեր են պատրաստում և նշում Ամանորն այնպես, ինչպես նախկինում է նշվել:

Alt

Ամանորը Նագաշյանների ընտանիքում


Մայր Աթոռի հովանու ներքո գործող Նագաշյան մանուկների տուն» խնամքի կենտրոնում ապրող 15 աղջիկներն արդեն երկրորդ տարին է Ամանորը նշում են իրենց նոր ընտանիքում: Տոնին պատրաստվելիս Նագաշյան ընտանիքում յուրաքանչյուրն իր հաճելի պարտականությունն ունի: Երբ արդեն տոնական սեղանը պատրաստ է, սկսում են երազանքներ պահել...

Alt

Լուսինե Խաչատրյանը` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 90-ամյակի համերգին


Նա հոյակապ դաշնակահար է` զորեղ հնչողությամբ և սլացիկ տեխնիկայով»,- գրում է Նյու Յորք Թայմսը: Լուսինե Խաչատրյանը դեկտեմբերի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր, համերգը նվիրված էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 90-ամյակին:

Գոռ Բաղդասարյան


Գոռ Բաղդասարյանն առաջին ֆիլմը նկարել է 12 տարեկանում: Այդ օրվանից բոլոր խնդիրների լուծումը Գոռը գտնում է ֆիլմերի օգնությամբ: Նրա նպատակը ոչ միայն լավ ֆիլմ նկարահանելն է, այլև` դրանց միջոցով մարդկանց օգնելը: Եղբոր` Մուշեղ Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է Մանանա ֆիլմս» ընկերությունը: Գոռը հպարտ է, որ իրենց ընկերությունը գործում է Հայաստանում, վստահ է, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն ապագա ունի:

Alt

Երաժշտության ալտերնատիվ ուսուցումն ու երաժշտական թերապիան «Ծիլ բուսաց» կենտրոնում


Երաժշտական հոգեթերապիան արտ-թերապիայի ուղղություններից է, որի միջոցով հնարավոր է կարգավորել հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման և միջավայրին հարմարվելու մի շարք խնդիրներ: Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնը կողմ է ոչ միայն երաժշտության ալտերնատիվ ուսուցմանը, այլև երաժշտությունն օգտագործում է իբրև բուժման գործիք:



Alt

Երևանի 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակումր


Հանրահայտ ռուս դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցն արդեն հասցրել է Հայաստանում երկու անգամ ելույթ ունենալ: Երևանի 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգին նա կատարեց Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը:

Alt

Ռախմանինով. «Ալեկո» օպերա, Ռապսոդիա Պագանինիի թեմայով


Սերգեյ Ռախմանինովի 140-ամյակի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեց Ռախմանինովի Ռապսոդիան Պագանինիի թեմայով` երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանի կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում ներկայացվեց Ալեկո» օպերան: Բեմադրությունը Մարինյան թատրոնի բեմադրիչ Իրկին Գաբիտովինն է: Երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիրժորը Կարեն Դուրգարյանն էր:

Alt

«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթամշակութային ծրագիրը


Երբևէ թանգարաններում հանդիպե՞լ եք հաշմանդամություն ունեցող մարդկանց: Մտածե՞լ ենք արդյոք, թե որքանով են այդ թանգարանները հասանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթամշակութային ծրագրի նպատակն է հասանելի դարձնել թանգարանները հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ծրագրի հերթական փուլն անցկացվեց Զվարթնոց» պատմամշակութային թանգարանում:

Alt

Ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանի գրքի շնորհանդեսը


Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ ճարտարապետ, քանդակագործ և ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանի Գծանկար-քանդակ» գրքի շնորհանդեսը:
Հայաստանի Հանրապետության նախագահներից մինչև արվեստի գործիչներ, Ռեյ Չարլզից մինչև Էլթոն Ջոն. այստեղ կարելի է գտնել բոլոր հայտնիների ծաղրանկարները:
Շնորհանդեսին մասնակցելու համար Ֆրանսիայից Երևան էր ժամանել նաև հայտնի քանդակագործ Դավիթ Երևանցին:

«Դինգո» թիմ


Օվսաննան հավատացած է, որ իր առաքելությունը կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն է: Նա ստեղծել է Դինգո» կենդանասերների թիմը, որը կազմակերպում է փողոցի շների որդեգրություն, հիվանդ շների բուժում և այլն: Օվսաննային այս կամավորական աշխատանքը երջանկություն է բերում, դրական փոփոխությունները նրա բռնած գործի ամենամեծ հաջողությունն են:

Alt

Կինովավերագրող Շոն Մաքալլիսթերը Հայաստանում


Ժամանակակից արվեստի ինստիտուտը ներկայացրեց ականավոր բրիտանացի կինովավերագրող, Սանդենս կինոփառատոնի մրցանակակից Շոն Մաքալիսթերին: Այցի ընթացքում վավերագրողը ներկա եղավ Երևանում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններին, անցկացրեց վարպետության դաս:

Alt

Լիլիթ Պիպոյանի «Նավ» ձայնասկավառկի շնորհանդեսը


Լիլիթ Պիպոյանը Ակումբում» ներկայացրեց իր վերջին՝ Նավ» ձայնասկավառակը: Այն պարունակում է տասը ժողովրդական երգ էքսպերիմենտալ նոր ոճով: