|
|
Դմիտրի Խվորոստովսկու համերգըՌուս հայտնի բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Հայաստանում են: Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 14-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին Դմիտրի Խվորոստովսկին ելույթ ունեցավ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը:
|
|
|
Խաչիկ Հարությունյանի հոբելյանական ցուցահանդեսըՍեպտեմբերի 25-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ Խաչիկ Հարությունյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսը: Նկարիչը հայտնի է աբստրակտ ոճի գեղանկարչական ստեղծագործություններով: Նրա նկարներներից շատերն այսօր գտնվում են թանգարաններում և անհատական հավաքածուներում: |
|
|
Նագաշյանների ընտանիքըՀՀ կառավարության որոշմամբ 2012թ.-ից սկսվել է մանկատների բեռանաթափման ծրագիրը: Ծրագրին ընդառաջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեր հույս» կազմակերպության կողմից ստեղծվել է Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ հավաքվել են երեխաներ Հայաստանի տարբեր մանկատներից: |
|
|
Վադիմ Խոլոդենկոն ՀայաստանումՎեն Քլայբերնի անվան միջազգային մրցույթը ակադեմիական կրթություն ունեցող դաշնակահարների մրցույթ է: Անցկացվում է 4 տարին մեկ անգամ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում և համարվում է ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկը: Ուկրաինացի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն վերջերս դարձավ Վեն Քլայբերնի անվան 14-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը: Արդեն մեկ ամիս անց Վադիմ Խոլոդենկոն Հայաստանում է: Հայ հանդիսատեսին ներկայացնում է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1կոնցերտը »: |
|
|
«Մայր(այլ) Հայաստան» ցուցահանդեսը ՆՓԱԿ-ումԸնտանեկան բռնություն, բանակ, աղքատություն: Մայր(այլ) Հայաստան ցուցահանդեսի հեղինակները 10 հայ կին լուսանկարիչներ են: Աշխատանքները ներկայացնում են հայկական իրականությունը կնոջ դիտանկյունից` բացահայտելով հաճախ անտեսվող կողմերը: Ցուցահանդեսը կազմակերպել է 4 պլյուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը: Ցուցահանդեսը Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում է, կտևի մինչև օգոստոսի 17-ը: |
|
Կավի փոքրիկ գաղտնիքըՆոր Նորքի Հայորդյաց տան խեցեգործության խմբակ են հաճախում տարբեր տարիքի երեխաներ: Նրանք մեզ պատմում են, թե ինչպես են սովորում կավով աշխատել, ինչու են սիրում կավը և բացում են մի քանի փոքրիկ գաղտնիք... |
|
|
Էստոնիայի Հորտուս Մուզիկուս անսամբլը ՀայաստանումՄայիսի 11-ին մեկնարկեց Բոլորը գնում են Երևան» խորագրով ժողովրդական դիվանագիտության առաքելության» նախաձեռնությունը: Հայաստան են ժամանել շուրջ 600 արտասահմանցի հյուրեր` մտավորականներ ու մշակույթի գործիչներ: Նրանցից 350-ը Էստոնիայից են: Երևանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում ելույթ ունեցան էստոնական Հորտուս Մուզիկուս անսամբլը, երգիչ Տինիս Մյագին, դաշնակահար Ալեքսեյ Բոտվինովը և թավջութակահար Բորիսլավ Ստրուլևը: |
|
|
«Նոր անուններ» միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր բացումըՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է Նոր անուններ» միջազգային փառատոնը: Մասնակցում են մինչեւ 18 տարեկան 40 շնորհալի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից: Փառատոնի մասնակիցները երևանյան ունկնդրին ներկայանում են նվագախմբային եւ մենանվագ կատարումներով: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը: Մասնակիցները ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: |
|
|
Երեխաների դեսպանը ՀայաստանումՄարիո Մատուսը Հայաստան է եկել դեպքերի բերումով. կինը նշանակվել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպան: Ընկերներից մեկի խորհրդով Մատուսն այցելում է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ծանոթանում երեխաների խնդիրներին ու սկսում դրանց լուծման ճանապարհներ փնտրել: Նրա ջանքերով երեխաներից շատերն այսօր սկսել են խոսել, տեսնել, ինքնուրույն տեղաշարժվել, անգամ սովորել են գրել ու կարդալ: Երեխաներն այս իրավիճակում են ոչ այն պատճառով, որ այդպես են ցանկացել, այլ ճակատագրի բերումով, և մենք պետք է անենք հնարավորն ու անհնարը նրանց կյանքը բարելավելու համար»: |
|
|
Տեր Զաքարիա քահանա ԱվետիսյանՆոր էի ձեռնադրվել քահանա, քառասնօրյա ապաշխարության մեջ էի Սևանում, լուսադեմին զանգահարեցին՝ աչքդ լու~յս, հայրիկ ես դարձել, աղջիկ ես ունեցել: Չեմ կարող նկարագրել` ինչ զգացումներ էին...»-պատմում է Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը: Տեր հոր առաջնեկ Անահիտն արդեն 14 տարեկան է, երազում է հայտնի դիզայներ դառնալ, որդին` Վաչեն, հայրիկի նման երգել է սիրում, երեքամյա Մանեն էլ ընտանիքի ուրախությունն է: |
|
|
Կարեն ԴերձյանՀաղորդման հերոսը էկոբիզնեսմեն Կարեն Դերձյանն է: Էկո-փաբը» Երևանում բացված առաջին վայրն է, որտեղ արգելվում է ծխել և մատուցվում է էկոլոգիապես մաքուր սնունդ ու խմիչք: Մինչ էկոփաբ ստեղծելը, Կարենը Հայաստան էր ներմուծում նաև էկոլոգիապես մաքուր լուսային համակարգեր: Էկոբիզնեսմեն լինելուց բացի Կարենը նաև աուդիոգրքերի մեծ սիրահար է: Տեսնելով, որ Հայաստանում չկան որակյալ աուդիոգրքեր`ընկերների հետ միասին հիմնում է Աուդիոգիրք» ընկերությունը: Այս ընկերության շնորհիվ այսօր հնարավոր է ձեռք բերել Շիրվանզադեի Հրդեհ նավթագործարանում», Հակոբ Պարոնյանի Մեր օտարամոլությունը» և այլ ստեղծագործություններ: |
|
|
Ձու, ձու, փայտե ձուՅակով Զարգարյանը դաշնակահար է և արվեստի մեծ սիրահար: Նրա ամենամեծ հպարտությունը փայտից, կավից, ապակուց եւ մետաղից նկարազարդ ձվերի հավաքածուն է՝ 650 օրինակից: Հավաքածուի առաջին ձուն նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո Մինաս Ավետիսյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը և այլ արվեստագետներ: |
