Alt

«Արտֆեստ-2014» երիտասարդական հանրապետական փառատոնի բացումը


Փառատոնին մասնակցում են թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և լուսանկարչության ժանրերում ստեղծագործող երիտասարդները: Արտֆեստի» հիմնադիրը ռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանն է, ում հիշատակին էլ այս տարի նվիրված է փառատոնը:

Alt

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ


Կոմպոզիտորների միությունը մայիսի 8-12-ը անցկացնում է պատանի կոմպոզիտորների՝ Էդուարդ Միրզոյանի անվան մրցույթը: Մրցույթին Երևանից և մարզերից մասնակցում են 9-15 տարեկան պատանի ստեղծագործողները՝ ներկայացնելով դաշնամուրային մեկ ստեղծագործություն: Մրցույթի ավարտն ու գալա համերգը տեղի կունենան մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին:

Alt

Կաքավագրերի պարային համակարգը՝ առցանց


Ինստիգեյթ» ընկերությունն ու Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երկու տարվա աշխատանքից հետո ստեղծել են կաքավագրերի առցանց համակարգ: Այսուհետ karinfolk.am կայքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ կաքավագրերով գրված պարերին, այլև գրանցել նորերը:

Alt

«Illustrators.am - 2014» կատալոգի շնորհանդեսը «Զանգակ» գրախանութում


Շնորհանդես-ցուցահանդեսին Զանգակ» հրատարակչությունը ներկայացեց հրատարակչական ոլորտում միջազգային կարևորագույն իրադարձությունների կառուցվածքն ու մեխանիզմները, որոնց միջոցով նկարազարդողները կարող են ներկայանալ միջազգային տոնավաճառներում, լինել պահանջված ու մրցունակ: Շուտով կգործի նաև այդ խնդրին աջակցող illustrators.am կայքը:

Alt

Շամիր Շահիրյանի գեղանկարների ցուցահանդեսը


Մոսկվայի տանը բացվել է նկարիչ-դիզայներ Շամիր Շահիրյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի գեղանկարչական աշխատանքները:

Alt

«Ոստան հայոց» ռոք խմբի համերգը հանուն Հայոց ցեղասպանության հատուցման


Ապրիլի 24-ն այսուհետ պետք է լինի ոչ միայն համազգային սգի, այլև պայքարի օր»,- հավատացած են Ոստան հայոց» հայկական ռոք խմբի անդամները: Ապրիլի 24-ի երեկոյան Մեցցո» ակումբում տեղի ունեցավ խմբի համերգը՝ Ռոքն ընդդեմ ցեղասպանության» խորագրով:

Alt

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Ամեն տարի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ է տեղի է ունենում դեպի Եղեռնի զոհերի հուշահամալիր: Այս տարի ևս երթի մասնակիցների թվում էին Հայ կեղեցու հոգևորականներն ու Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակիցները միասնական աղոթք հնչեցրեցին:

Մարիամ Դիլբանդյան


Կույրերի աչքերը չեն տեսնում, բայց նրանց ձեռքերն են տեսնում». համոզված էր Մարիամ Դիլբանդյանը, երբ հիմնադրեց Տեսնող ձեռքեր» մերսման սրահը: Այսօր այդ համոզմանն են նաև սրահի այցելուները:
Երկարատև ջանքերից հետո Մարիամ Դիլբանդյանն այսօր հպարտությամբ փաստում է, որ կարողացել է լուծել Հայաստանում ապրող հաշմանդամների բազմաթիվ խնդիրներից մի քանիսը:

Alt

«Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակաբաշխության ընտրական փուլը


2005 թվականից Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում երիտասարդներին շնորհվում է հանրապետության նախագահի մրցանակը: Դասական երաժշտության ոլորտում կատարողական արվեստի համար նախագահական մրցանակի հավակնորդների առաջին ընտրական փուլը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Alt

Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի «Ռեգենթագ» պորտֆոլիոյի ցուցադրությունը


Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ներկայացվեց 20-րդ դարի ավստրիացի մեծանուն արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի Ռեգենթագ», թարգմանաբար` անձրևոտ օր պորտֆոլիոն՝ կազմված տասը ինքնատիպ ստեղծագործություններից:

Alt

Բուն Բարեկենդանի տոնը «Տասից տասը» ձիարշավարանում


Ազգային խաղեր, պարեր, տոնական նվերներ: Արարատյան հայրապետական թեմի երիատասարդաց միությունը փորձում է վերականգնել Բուն Բարեկենդանի ժողովրդական ծեսը: Թեմի կազմակերպած հերթական միջոցառումը Տասից տասը» ձիարշավարանում էր:

Alt

Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հիշատակի երեկոն Կամերային երաժշտության տանը


Փետրվարի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հիշատակին նվիրված երեկո էր: Բեմում էին Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Աննա Մայիլյանի ղեկավարած վոկալ արվեստի կենտրոնի սաները: