Alt

Մամլո ասուլիս քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության վերաբերյալ


Դեկտեմբերի 5-ին, Դե ֆակտո» մամուլի ակումբում կազմակերպված մամլո ասուլիսին ՔԿ հիմնարկների հոգևոր պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանն ու Արմավիր ՔԿՀ սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Գևորգ Սիմոնյանը խոսեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն իրականացնելու մասին պայմանագրի և ՔԿ հիմնարկներում կատարվելիք աշխատանքների մասին: 

Alt

«Սիրելի Պամելա» ներկայացման պրեմիերան Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում


Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնն օրերս ներկայացրեց այս տարվա իր վերջին պրեմիերան: Նոր ներկայացումը բեմադրված է Ջոն Պատրիկի Սիրելի Պամելա» պիեսի հիման վրա: Պիեսի գործողությունները ծավալվում են Ծննդյան տոներին և լի են այդ օրերին հատուկ բարի, հեքիաթային երանգներով: 

Alt

«Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողները պարգևատրվել են


Հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու և գրականություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և դասվարություն. այս առարկաների՝ հանրապետական մրցույթում հաղթած ուսուցիչներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում պարգևներ հանձնեց Ամենայն հայոց հայրապետը: 

Alt

Արդարադատության նախարարության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջև պայմանագիր է ստորագրվել


Նոյեմբերի 25-ին՝  Մայր Աթոռում,  Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, պայմանագիր կնքվեց Մայր Աթոռի Ս. Էջմիածնի և ՀՀ արդարադատության նախարարության միջև` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն հիմնելու մասին: Պայմանագիրը ստորագրեցին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: 

Alt

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դարձավ 70 տարեկան


Հոբելյանը նշվեց Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Այսօրվա  դասախոսողներից շատերը ինստիտուտի առաջին շրջանավարտներից են եղել: Շատ բան է փոխվել տարիների ընթացքում, բայց անելիք ամեն օր կա»,-ասում են նրանք:  

Alt

Կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 85-ամյակին նվիրված համերգ


Կոնցերտների երեկո Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոն նվիրաված էր անվանի կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին:

Alt

«Երաժշտական հինգշաբթի»՝ Կարեն Շահգալդյանի և Մաքսիմ Նովիկովի մենամարտը


Ջութակահար Կարեն Շահգալդյանն ու ալտահար Մաքսիմ Նովիկովը մենամարտերով հանդես են եկել տարբեր բեմերում: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երաժիշտները ոչ միայն մենամարտում էին, այլև՝ ներկայացնում լեհ կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսի սոլո կապրիսները ջութակի և ալտի համար: 

Alt

Հայ առաքելական և անգլիկան եկեղեցիների միասնական աղոթքը պատերազմներից զոհվածների հիշատակին


Յուրաքանչյուր տարի այս օրերին Մեծ Բրիտանիան աղոթում է պատերազմներից ու տարբեր հակամարտություններից զոհվածների համար: Օրվա խորհրդանիշը կարմիր կակաչն է: Հայաստանում Բրիտանական դեսպանատան կապելլան Ջոն Բարքերի նախաձեռնությամբ Երևանի Ս. Զորավոր եկեղեցում կազմակերպվել էր էկումենիկ աղոթք՝ հանուն աշխարհի խաղաղության և հաշտության: 

Alt

Ճապոնական ֆիլմերի չորրորդ փառատոնը Հայաստանում


Նոյեմբերի 7-11ը ցուցադրվելու է հինգ լիամետրաժ ֆիլմ`Երջանիկ թռիչք», Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», Ինձնից քեզ», Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» և Երջանկության բլիթներ»: Ընտրության հարցում հաշվի են առնվել ֆիլմերի ժամանակակից մոտեցումները և ունեցած հաջողությունները: 

Alt

Ծառատունկ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ներսիսյան պուրակում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մերձակայքում գտնվող Ներսիսյան պուրակը, որ հիմնադրվել է Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կողմից, բարեկարգվում է: Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի ջանքերով հերթական ծառատունկն է կազմակերպվել: Ծառատունկին մասնակցում էին նաև Էօրնեկյան» դպրոցի սաները:

Alt

«Օվսաննա» երգչախմբի համերգը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին


Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպած համերգը Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամներից կազմված Օվսաննա» երգչախումբն անց էր կացնում Հարյուրամյակին ընդառաջ» ծրագրի շրջանակում:

Alt

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ջազային համերգներ Գյումրիում և Երևանում


Հայաստանի hանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան), կլարնետահար Իգոր Ֆյոդորովը, թավջութակահար Դենիս Շապովալովը և դաշնակահար Եվգենի Բրախմանը Գյումրիի և Երևանի իրենց համերգները նվիրել էին Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին: