Alt

Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարները վերականգնվում են


Վիրահայոց թեմի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերականգնման ընթացքում հայտնաբերվել են բարձրարժեք որմնանկարներ: IDEA հիմնադրամը, եկեղեցու շենքի վերականգնման աշխատանքներին զուգահեռ, հրավիրել է մասնագետների` որմնանկարների ամբողջական բացահայտումն ու ռեստավրացիան իրականացնելու համար:  

Alt

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն ամփովել է


Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը Կոմպոզիտորների տանը տեղի ունեցավ մրցույթի գալա համերգն ու մրցանակների բաշխումը: Կրտսեր ենթախմբում հաղթող ճանաչվեց Անդրեյ Կուրբետը, ավագ ենթախմբում` Անահիտ Գրիգորյանը: Խրախուսական պատվորգրեր տրվեցին նաև Հայոց ցեղասպանության տարելիցին վնիրված ստեղծագործությունների հեղինակներին:

Alt

«Պատերազմական տարիների երգեր»` նվիրված մայիսիյան հաղթանակներին


Մայիսի 12-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված համերգ էր: Երևան էին եկել աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը: Նրանց միացել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Միջոցառումը նախաձեռնել էր Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

Alt

Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու վերականգնումը


2012 թվականին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ, Վրաստանի իշխանությունների աջակցությամբ և IDEA հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Թբիլիսիի Ս.Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերականգնումը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարի:

Alt

Ասուլիս «Այլևս երբեք» կինոցուցադրությունների ծրագրի մասին


Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպել է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրը կրում է Այլևս երբեք» խորագիրը և ներառում է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին ծրագրի մանրամասները: 

Alt

«Պատերազմն և խաղաղություն». Կարեն Պետրոսյանի ցուցահանդեսը


Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Կարեն Պետրոսյանի Պատերազմ և խաղաղություն» ցուցահանդեսը: Նկարչի խոսքով՝ իր աշխատանքներում մի կողմից երևում է, թե ինչպես է հնարավոր ավերել բնությունն ու կյանքը, մյուս կողմից երևում է կյանքի արարումը: Այս երկու երևույթների` պատերազմի և խաղաղության արանքում է ապրում մարդը: 

Alt

«Բարեկամության կամուրջներ»՝ պարային համերգ հանուն խաղաղության


Բարեկամության կամուրջներ»՝ խաղաղությանը նվիրված պարային համերգին մասնակցում էին Բարեկամություն» պետական անսամբլը, Հզոր զգացմունքներ» պարային խումբը և 40 երկրներից ժամանած Պարենք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցները:

Ռուբեն Սևակ


1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ  թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է: 
Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր: 

 

Alt

«Վերապրած մշակույթ»` գիտաժողով Երևանի մատենադարանում


Մեսրոպ Մաշտոցի անվան ինստիտուտ-թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Վերապրած ձեռագրեր» ցուցադրությանը հաջորդեց Վերապրած մշակույթ» միջազգային գիտաժողովը: Երիտասարդ գիտնականները ներակայացրին Մեծ եղեռնի տարիներին հայկական մշակութային արժեքների պահպանման պատմությունը: 

Alt

Կիլիկիո հայոց կաթողիկոսությունը Թուրքիայից պահանջում է Սսի պատմական կաթողիկոսարանը


Եկեղեցական համառոտ լուրեր 01.05.2015
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին:
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպանին: 
Այս շաբաթ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը:

 

Alt

Տաթևի վանական երգչախմբի ուխտագնացությունը Աշտարակ և Երևան


Տաթևի վանքի երգչախումբը վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի և խմբավար Լուսինե Սարգսյանի հետ ապրիլի 12-18-ը Երևան և Արագածոտնի մարզ կատարած ուխտագնացության շրջանակում մի շարք եկեղեցիներում մասնակցել է  արարողությունների, հանդես եկել հոգևոր երգերի կատարումներով: Երգչախումբը երգել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

Alt

Բարեգործական համերգ՝ փոքրիկ Հասմիկին օգնելու համար


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները բարեգործական երրորդ համերգն էին կազմակերպել: Այս համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի չորսամյա դստեր` Հասմիկի բուժմանը: