Մայիսի 12-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված համերգ էր: Երևան էին եկել աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը: Նրանց միացել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Միջոցառումը նախաձեռնել էր Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:
2015-05-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ