Alt

Գեղամ Գրիգորյանը վերանշանակվել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար


Ինչու՞ մինչ օրս օպերային թատրոնը չուներ գեղարվեստական ղեկավար, որտե՞ղ և ի՞նչ գործունեությամբ էր զբաղված նախկին գեղարվեստական ղեկավարը, ի՞նչ է կատարել իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանը. այս և այլ հարցերի պատասխանները փորձեցին պարզել լրագրողները Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ: 

Alt

«Բի 2» ռոք-խմբի համերգը Երևանում


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Բի-2» հանրահայտ ռուսական ռոք-խմբի առաջին երևանյան համերգը: Դեռևս մեկ ամիս առաջ Նվիրիր կյանք» հիմնադրամը  հայտարարել էր, որ համերգի անվճար տոմս կտրամադրի նրանց, ովքեր  դոնորական արյուն կհանձնեն: 

Alt

Հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ Քըրք Քըրքորյանի հիշատակին


Օրեր առաջ կյանքից հեռացավ մեծ բարերար, գործարար Քըրք Քըրքորյանը:
Այսօր Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ բարերարի հիշատակին նվիրված նիստ, որին ներկա էին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի ավարտից հետո Ս. Էջմիածնի Մայր Տաճաում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Քըրք Քըրքորյանի:

Alt

Մեկնարկել է «Թատրոն X» 8-րդ թատերական փառատոնը


Մասնագիտական խոսքի սպասումով»: Այս քննարկումով Բյուրականի արվեստի ակադեմիայում մեկնարկեց Թատրոն X» 8-րդ հանրապետական թատերական փառատոնը: Սա միակ փառատոնն է, որտեղ ոչ միայն հնարավոր է դիտել նախորդ տարվա լավագույն ներկայացումները, այլև մասնակցել դրանց մասնագիտական քննարկումներին: Փառատոնի առաջին ներկայացումը Մարտին Մաքդոնահի պիեսի հիման վրա բեմադրած Մարդ-բարձը» ներկայացումն էր՝ Երևանի դրամատիկական թատրոնի փորձասրահում:

Alt

Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանը փոխանցվել է Վիրահայոց թեմին


Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը`Վերնատունը», ամբողջությամբ պաշտոնապես փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին: Սպասված իրադարձությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ: 

Alt

Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձությունները Թուրքիայում


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Թուրքիայում, մասնավորապես, Ստամբուլում սկսել են անցկացվել 2010 թվականից:
Չնայած բազում դժվարություններին,  դիվանագիտական բարդ իրավիճակին, այս տարի Թուրքիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ամենամասշտաբային միջոցառումները: Հայաստանից ժամանած լրագրողները  դրանց մասնակցելու և լուսաբանելու հնարավորություն ունեցան:

 

Alt

Մեկնարկեց «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը


Ամեն տարի Երևանի նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացվում է Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որը նպաստում է երիտասարդական ու անկախ կինոյի զարգացմանը Հայաստանում: Այս տարի փառատոնը կտևի հունիսի 3-10-ը: Ներկայացված է 783 ֆիլմ:

Alt

Մեկնարկեց «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» երթը


Հունիսի 1-ին Երևանի կենտրոնում հավաքվել էին խամաճիկներ աշխարհի տարբեր անկյուններից: Եկել էին ազդարարելու Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» երթի մեկնարկը:

 

Alt

Վիջեյ Զայփերի վարպետության դասը ԹՈՒՄՈ կենտրոնում


Եվրոպայի օրվա շրջանակներում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ֆրանսիացի հայտնի վիզուալ արտիստ Վիջեյ Զայփերը (VJ Zyper) վարպետության դաս է անցկացրել: Վիջեյը պատմել է` ինչպես կարելի է կենդանի կատարման ընթացքում միավորել շոուի բոլոր տարրերը և ցուցադրել ժամանակակից երաժշտական շոուների օրինակներ: Նա ծանոթացրել է նաև համակարգչային այն ծրագրերին, որոնց միջոցով հնարավոր է միավորել տեսաձայնային էֆեկտները:

Alt

Բժիշկ-ծաղրածու Պետչ Ադամսի այցելությունը Հայաստան


Բուժել հնարավոր է ոչ միայն դեղահաբերի միջոցով: IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի  հիմնադիր Պետչ Ադամսի այցելությունը Հայաստան:  Նա, հիվանդանոցային ծաղրածուների խմբի հետ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում մեկ շաբաթվա ընթացքում այցելել է  մանկատներ ու մանկական հիվանդանոցներ: Ադամսը դասախոսությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Alt

«Թափոններից մինչև արվեստ». իտալացի արվեստագետի վարպետության դասը


Եվրոպայի օրվա շրջանակում իտալացի արվեստագետ, քանդակագործ և նկարիչ Ֆաբիո Ջանինոն վարպետության դաս է անցկացրել: Արվեստագետը ներկայացրել է արվեստի գործ ստեղծելու իր յուրահատուկ մոտեցումները:

Alt

Տ. Շահե քահանա Հայրապետյան


Քչերը գիտեն, որ Երևանի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը սիրելի հոգևորական լինելուց բացի, հինգ զավակների հայր է: Հայրս քահանա է» հաղորդաշարի հերթական թողարկումը պատմում է հոգևոր հովվի ու նրա ընտանիքի մասին: