
Հոկտեմբերի 18-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Վայոց Ձորի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը մատուցեց իր անդրանիկ Սուրբ Պատարագը։ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը Հայր Սուրբին հանձնեց թեմի առաջնորդական գավազանը։ Իր խոսքում նորանշանակ տեղապահն ընդգծեց եկեղեցու զորությունը նրա անդամների միասնության և համատեղ ծառայության մեջ։
2026-10-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ