
|
Մանկունք ապաշխարության Է անուն ՏեառնՍարկավագաց երգեցիկ խումբը կատարում է Մանկունք ապաշխարության «Է անուն Տեառն» շարականը, որը պատկանում է ԴԿ ձայնեղանակին: Ապաշխարության շրջանը լռության, ինքնաքննության և Տիրոջ առջև սեփական կյանքին անդրադառնալու ժամանակ է։ Այս շարականի համեստ խոսքերը, ունենալով խոր հոգևոր ասելիք, ևս մեկ անգամ ամուր կապ են հաստատում մեր և մեր Արարչի միջև։ Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը: |
|
Օրհնեցէ՛ք զՏերՍարկավագների երգեցիկ խումբը կատարում է Մանկունք ապաշխարության «Օրհնեցէ՛ք զՏեր» շարականը, որը պատկանում է շարականական ԳԿ ձայնեղանակին: Բանաստեղծական ու երաժշտական սակավ ասելիք ունեցող շարականը մեծ հոգևոր խորություն ունի: Շարականագիր հայրապետը հրավիրում է օրհնելու, գովելու, փառաբանելու Տիրոջը: Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը: |
|
Մանկունք ապաշխարության զՔեզ բարեբանենՍարկավագների երգեցիկ խումբը կատարում է Մանկունք ապաշխարության «զՔեզ բարեբանեն» շարականը, որը պատկանում է ԳՁ ձայնեղանակին: Շարականը երգվում է ապաշխարության օրերին: Հոգևոր երգը Տիրոջը դառնալու հրավեր է: Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը: |
|
Ուրախ լեր, Սուրբ ԵկեղեցիՍարկավագաց երգեցիկ խումբը կատարում է «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի» շարականը, որը պատկանում է ԳՁ ձայնեղանակին: Այն նվիրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր հավատքի հայրենիքին: Շարականագիր հայրը հրավիրում է ուրախանալու, որովհետև Քրիստոս՝ երկնավոր արքան իր խաչով պսակեց և եկեղեցու պարիսպները զարդարեց: Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը: |
|
Մանկունք Սուրբ ԵկեղեցուՍարկավագների երգեցիկ խումբը կատարում է «Մանկունք Եկեղեցւոյ» շարականը։ Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաշխարության հոգևոր երգերից է, որը պատկանում է ԲՁ ձայնեղանակին։ Հեղինակը Պետրոս Գետադարձ Հայրապետն է։ Այս շարականը երգվում է ապաշխարության օրերին՝ Մեծ Պահքին, շաբաթապահքերին և օրապահքերին, երբ հավատացյալները, դիմելով Հիսուս Քրիստոսին, իրենց մեղքերի համար Տիրոջից ներողություն են խնդրում։ Շարականը մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը։ |
|
Լերինք ամենայնՍարկավագների երգեցիկ խումբը կատարում է «Լերինք ամենայն» շարականը։ Այն նվիրված է մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Շարականը երգվում է Ճաշու ժամերգության և Սուրբ Պատարագի ժամանակ՝ պատկանելով ԳԿ ձայնեղանակին։ Հեղինակը համարվում է մեր Եկեղեցու նշանավոր վարդապետներից Հովհաննես Պլուզը։ Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը մեկնաբանում է հոգևոր երգը՝ նրա բանաստեղծական գեղեցիկ պատկերներն ու հոգևոր իմաստը։ |





