|
Անկախության օրը Հայոց Հայրապետը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոնՍեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած զավակների հիշատակին։ Հայրապետի հանդիսապետությամբ պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ, իսկ Նորին Սրբությունը ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին և «Արցախի կանչ» հուշահամալիրի մոտ՝ աղոթքով հիշատակելով Արցախի ազատության բոլոր նահատակներին։ |
|
ՀՀ անկախության 35-ամյակի առիթով հանրապետական մաղթանք և հայրապետական ուղերձՀայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականաց դասը և ժողովուրդն աղոթք բարձրացրեցին ՀՀ անսասանության ու խաղաղության համար։ Հայրապետական ուղերձում Նորին Սրբությունը կոչ արեց մնալ միասնական ու համախմբված՝ դիմագրավելու ներքին և արտաքին սպառնալիքները և պաշտպանելու ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը։ |
|
Save Armenia կազմակերպության պատվիրակությունը՝ Մայր ԱթոռումՍեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության հրամայականին։ |
|
Նոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ ՀայրապետըՍեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում և մաղթեց մասնակիցներին արդյունավետ աշխատանք։ |
|
Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը Մայր ԱթոռումՍեպտեմբերի 15-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, որին մասնակցում էին նաև Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները։ Ժողովականները քննարկեցին Ազգային ժողովում և Կառավարության ծրագրում Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթները, և ԳՀԽ-ն անընդունելի ու դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու քաղաքականությունն ու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը։ |
|
Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովըՍեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական քառօրյա ժողովը։ Օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանն ու համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանը, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրներին ու Եկեղեցու նկատմամբ ընթացող 23 դատական գործերին առնչվող հարցեր։ |
|
Խաչվերացի տոնական Պատարագ Մայր ՏաճարումՍեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Խաչվերացի տոնական Պատարագ, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված գլխավոր տոնը։ Պատարագիչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քարոզում անդրադարձավ Խաչվերացի պատմական ակունքներին ու խաչի կենարար զորությանը։ Երեկոյան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը՝ ռեհանով և ծաղիկներով զարդարված, և կատարվեց Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն ու անդաստանի կարգ։ |
|
Գործք Արևելքի կազմակերպության անդամներին ընդունեց Ամենայն Հայոց ԿաթողիկոսըՍեպտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «L'Œuvre d'Orient» ՝ Գործք Արևելքի մարդասիրական կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց կազմակերպության 170-ամյա գործունեությունը, Արևելքի քրիստոնեական համայնքներին ու հայ ժողովրդին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։ |
|
Լույս ասոցիացիայի բժիշկներին ընդունեց Ամենայն Հայոց ԿաթողիկոսըՍեպտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը՝ կազմված հայազգի և ֆրանսիացի բժիշկներից: Սեպտեմբերի 5–8-ը ասոցիացիան բժշկական-մարդասիրական առաքելությամբ գտնվել էր Տավուշի մարզի հեռավոր սահմանամերձ գյուղերում, և Վեհափառ Հայրապետը հանդիպման ժամանակ բարձր գնահատեց բժիշկների ազնիվ հանձնառությունն ու Հայաստանում ծավալած ողջ գործունեությունը։ |
|
Մի գորգի պատմություն. նախաձեռնության անդամները Մայր ԱթոռումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին, ովքեր Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Հայոց Հայրապետին ընծայեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաների՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում գործած ինքնատիպ վիշապագորգը։ Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին ու նախաձեռնության մասնակիցներին և իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին։ |
|
Արցախի Անկախության օրվա առիթով՝ Խաղաղության աղոթք Մայր ՏաճարումՍեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Խաղաղության աղոթք։ Աղոթք բարձրացվեց բռնի տեղահանված արցախահայության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի պատանդառված ղեկավարների ազատ արձակման համար, ինչպես նաև հիշատակվեցին արցախյան պատերազմներում զոհված քաջորդիները։ |
|
Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 30-ին՝ Սուրբ Աստվածածնի Գոտուգյուտի տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տեր Վիրապ աբեղա Սարգսյանի ձեռամբ։ Պատարագից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը։ Նոր՝ 2026-2027 թթ. ուսումնական տարեշրջանին ընդառաջ, Հայրապետական օրհնություն ստանալու նպատակով Մայր Աթոռ էին այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ինչպես նաև Էօրնեկյան հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը։ |











