Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվել


Ծաղկազարդը գավառցիների սիրած տոներից է, որին հավատացյալները ուրախությամբ են պատրաստվում՝ վերապրելով այն ոգևորությունը, որով Երուսաղեմում ժողովուրդը դիմավորում էր Հիսուս Քրիստոսին: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվել են հավատացյալներին։ Սուրբ Աստվածածնում հոգևոր դասն ու Աստվածաշնչային ընկերությունը հարյուրավոր երեխաների Աստվածաշունչ մատյաններ է նվիրել:

 

Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Կալկաթայում բուժվելուց հետո զինհաշմանդամը վերադարձել է


Մայր Տաճարում հուլիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությունը գրավում է 6 տարեկան մի երեխայի աղոթք։ Հայոց Հայրապետն օրհնել է տղային և ուշադրությունից չի վրիպել երեխայի հոր առողջական ծանր վիճակը: Ավելի ուշ երեխայի հորը հրավիրել են Մայր Աթոռ և Հայրապետի տնօրինությամբ ուղարկել Հնդկաստան՝ պրոթեզավորման: Հայոց Հայրապետը մարտի 25-ին ընդունել է Կալկաթայից վերադարձած զինհաշմանդամի ընտանիքին։ Վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում:

 

Դատարանը վերացրել է Մկրտիչ սրբազանի նկատմամբ տնային կալանքը


Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ազատվել է տնային կալանքից։ Մարտի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Դաբաղյանը վերացրել է տնային կալանքը: Դատարանը Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել է նոր սահմանափակում՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

 

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է


Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն այսօր բաժանված է երկու մասի. հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր, պատճառը հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է: Երբեմնի ակտիվ ու համախմբված համայնքն այսօր, ըստ էության, մասնատված է, հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հացրել համայնքի բնակիչներին:

 

Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական ժամերգություն է կայացել


Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի հոգևոր դասն ու տարբեր համայնքներից ուխտավորաբար եկած հավատացյալները Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել են միասնական ժամերգության: Նրանք աղոթել են անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի և Մկրտիչ Սրբազանի, ինչպես նաև երկրի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար: Նրանք հավատում են, որ միասնական աղոթքները ծանր փորձությունների ժամանակ դառնում են հոգևոր վահան և օգնում են նեղության մեջ գտնվող հոգևորականին ու հավատացյալին՝ զգալու, որ իրենց փորձության մեջ մենակ չեն։

Սարկավագների ավարտաճառերը՝ որպես աստվածաբանության ոլորտում ներդրում, կտպագրվեն


Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում գործնական և պատմա-դավանաբանական հոսքի երեք ուսանող մագիստրոսական ավարտաճառ է պաշտպանել: Քաջիկ սարկավագ Եղոյանը համեմատական վերլուծություն է արել քրիստոնեության, իսլամի և հուդայականության միջև: Դավիթ սարկավագ Ղամբարյանն անդրադարձել է Քրիստոնեության բարոյագիտությանն ու հելլենիստական ժամանակաշրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից մեկին՝ ստոիկյան բարոյագիտական մոտեցումներին։ Մայիս սարկավագ Ղազարյանը քննել է Համբարձման տոնի ծիսագիտական և աստվածաբանությունը:

 

Սուրբ Գայանե վանքում հրաժեշտ են տվել Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանին


Մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում վերջին օծման կարգ է կատարվել: Արարողության ընթացքում Շահան արքեպիսկոպոսն օծել է ննջեցյալ հոգևորականի ճակատն ու աջ ձեռքը: Հայ եկեղեցում վերջին օծման կարգ կատարվում է միայն օծյալ հոգևորականների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հայ եկեղեցու հոգևոր դասն իր խոնարհումն է բերել ու վերջին հրաժեշտը տվել նվիրյալ հոգևորականին՝ նրան ճանապարհելով հավիտենական հանգստի կյանքի 85-րդ տարում:

 

Փաստաբանը միջնորդել է, որ Մկրտիչ Սրբազանին թույլ տան այցելել պատարագի


Արա Զոհրաբյանը միջնորդել է սրբազանին թույլատրել ամեն կիրակի, ինչպես նաև եկեղեցական տոներին բնակության վայրում՝ Էջմիածին քաղաքում գտնվող եկեղեցում մասնակցել պատարագի, ինչպես նաև շփվել եղբոր ընտանիքի հետ: Այս միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի հաջորդ նիստին՝ մարտի 17-ին։ Փետրվարի 12-ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

 

Պատերազմից հետո թեստավորված քաղաքացիների 40% մոտ արձանագրվել է միջին և ծանր դեպրեսիայի նախանշաններ


Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում այն մարդկանց, ում կյանքը փոխել է պատերազմը: Հիմնադրամի իրականացրած վերլուծության համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանի տարբեր անկյուններից թեստավորում անցած 10-ը հազար քաղաքացիներից շուրջ 40 տոկոսի մոտ արձանագրվել են միջին և ծանր դեպրեսիայի նախանշաններ: Վերջին երեք տարվա ընթացքում մասնագետներն աջակցել են շուրջ 5000 շահառուի՝ օգնելով նրանց հաղթահարել հոգետրավմայի հետևանքները, վերագտնել հավատը սեփական ուժերի հանդեպ:

 

Ռուբեն Սևակ թանգարանում գրողի հիշատակին միջոցառում է անցկացվել


Ռուբեն Սևակի ծննդյան օրը՝ փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ թանգարանում նշել են մեծ հայորդու կյանքն ու գործը ներկայացնող բանախոսություններով, ասմունքով, համերգային կատարումներով:

 

Վեհափառ Հայրապետի դեմ հարուցված վարույթը մեծ անհանգստություն է առաջացրել


Բազմաթիվ իրավապաշտպան կառույցներ, քաղաքական-հասարակական գործիչներ, իրավաբաններ հայտարարություններով են տարածել՝ քննադատելով իշխանությունների քայլերը, դրանք որակելով պատմական ամոթալի գործողություն: Դրանց խորքային պատճառները իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը համարում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի՝ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարությունները։ Փետրվարի 10-ին Վատիկանում Հռոմի Պապի հետ հանդիպմանը Փաշազադեն կրկին մեղադրել է Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցուն խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ:

 

Բուն Բարեկենդանի առիթով Մայր Աթոռում տոնական Պատարագ է մատուցվել


Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերին և մեծ պահքին նախորդող օրը, որի ընթացքում թույլատրվում են չափավոր վայելքներ և տարբեր ուտեստներ: Բարեկենդանին մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Խորանի փակ վարագույրը, պատարագի համեստ արարողությունը հավատացյալներին ուղղված հորդոր է՝ խոկումով անցնելու 48-օրյա պահեցողության շրջանը