Մատենագետը պատահաբար հայտնաբերել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի պատմվածքի հերոսն իր պապն է


Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսիսյանի թոռը՝ Աստղիկ Ներսեսյանը ուսումնասիրությունների ընթացքում պատահաբար պարզել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի «Հայ տղան» պատմվածքի հերոսը իր պապն է: Պատմությունը տպագրվել է 1915–ին՝ Ալեքսանդրիայում։ Ենովք Ներսիսյան եղել է ընդամենը 15 տարեկան: Հերոսամարտին վիրավորվել է թևից և հայտնվել ֆրանսիացիների նավում:

 

Ջահերով երթն անցկացվել է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով


«Պայքարը շարունակվում է» կարգախոսը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայկազուն Սրբազանը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը երթի մասնակիցներին: Սրբազան հայրը կոչ է արել հավատարիմ մնալ ինքնությանն ու վառ պահել ազգային հիշողությունը:

ԳՀԽ անդամ հոգևորականներին մեղադրյալի կարգավիճակում են հրավիրել հարցաքննության


Եպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցվել, նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ: Իսկ դատական ակտը վերաբերում է Մասյացոտնի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդի՝ Արման Սարոյանի հայցին: Դատարանը, կայծակնային արագությամբ քննելով նրա ներկայացրած հայցը, որոշել է, որ Արման Սարոյանի «հոգեկան տառապանքը» կասեցնելու համար պետք է անմիջապես նրա հայցի ապահովման միջոց կիրառի: Իսկ ԳՀԽ անդամները, որոնք կողմ են արտահայտվել նախկին եպիսկոպոսի կարգալուծությանը, խոչընդոտել են դատական ակտի կատարմանը:

 

Ամենայն հայոց Հայրապետի օրհնությամբ կայացել է «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը


Արդեն 5-րդ տարին լեցուն դահլիճում անցկացվող համերգային նախագիծը վերահաստատում է իր կարևոր դերը հոգևոր մշակութային կյանքում: Երեկոյին մասնակցել են Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, հայ և հրավիրյալ մենակատարներ: Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Հնչել են սուրբծննդյան, հայ և համաշխարհային ստեղծագործություններ:

Գարնանը Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցը պատրաստվում է ելույթ ունենալ Տաշիր Արենայի բեմում


Գագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցն այս տարի ակտիվ է եղել, սաների համար հիշարժան է Տաշիր Արենայի բացման արարողությունը, որտեղ նրանք հանդես են եկել առանձին ներկայացմամբ: Նորքի Հայորդյաց տան կրկեսային դպրոցը ընդուվել է որպես կրկեսային բազա։ Բացի այդ՝ հայորդյաց տան երգի, պարի, սպորտի, դեկորատիվ կիրառական արվեստի դասարանների սաները համերգներից, մրցույթներից, փառատոներից մրցանակներով են վերադարձել:

 

Մայր Աթոռում մատուցվել է այս տարվա վերջին Պատարագը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կիրակի մատուցվել է 2025 թվականի վերջին պատարագը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Հայրապետը օրհնություն բաշխելով հավատացյալներին, մտել է Մայր Տաճար: Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթել են ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, հոգևորականների, եկեղեցու անսասանության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

 

Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը: Համայնքի բնակիչները ուխտերթով քայլել են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ մատուցվել է Ուխտի Սուրբ Պատարագ։ Շիրակի թեմի եկեղեցիներում պատարագների և ժամերգոթյունների ժամանակ մշտապես աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող հոգևորականների և հատկապես թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի համար:

 

Աշտարակի Հայորդյաց տան սաները ամանորի առիթով ելույթ են ունեցել


Այս տարի Աշտարակի Հայորդյաց տան դուդուկի խմբի սանը Իսպանիայում հեռավար մրցույթի ժամանակ գրավել է առաջին տեղի մրցանակ։ Դհոլի խմբի սաները Հանրապետական մրցույթում գրավել են 1-ին տեղը։ Հայորդյաց տանը 14 տարբեր դասարաններում 270 երեխա է սովորում: Նոր տարվա առիթով Վեհափառ Հայրապետը տոնական նվերներ է ուղարկել բոլոր սաներին:

 

Բացվել է «Լուսաբեր պատկերներ. Հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» ցուցադրությունը


Ներկայացվել են ձեռագիր մատյաններ, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, ժապավենաձև հմայիլներ և ինքնատիպ ձեռագրակազմեր։ Ցուցանմուշների գաղափարական և պատկերագրական առանցքում հրեշտակների կերպարն է: Ցուցադրության համար շուրջ 25 բացառիկ ձեռագիր է ընտրվել: Թե ձեռագրերը, թե մյուս ցուցանմուշները հիմնականում առաջին անգամ են ցուցադրվում։

 

Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրենը մասնակցել է միջազգային աշխատաժողովի


Աշխեն Պապոյանը Կատալոնիայում քննարկել է որմնանկարների ապամոնտաժման և վերատեղադրման հարցերը։ Հենց նրա և իր թիմակիցների շնորհիվ են տարիներ առաջ վերականգնվել Մայր Տաճարի որմնանկարները: Մեկ այլ աշխատաժողովում քննարկել են որմնանկարների կոնսերվացմումն ու կարիքների գնահատումը:

Հայ առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Աբգար նախավկայի հիշատակության օրը


Տոնի առիթով Գյումրու Յոթվերք եկեղեցի են այցելել Արագածոտնի, Արթիկի թեմի հոգևոր դասը և համայնքի հավատացյալները։ ատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանն է եղել: Հավատացյալներն ու հոգևոր դասն աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի և բոլոր ապօրինի ազատազրկվածների համար:

 

Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճից քաղաքացիներին կոչ է արել գնալ էջմիածին


Սրբազան պայքարի գործով դատական նիստին Բագրատ Սրբազանը հորդորել է հավատացյակլներին ու իր աջակիցներին գնալ Սուրբ Էջմիածին, մասնակցեք եկեղեցու պաշտպանությանը, աջակցություն ու զորակցություն հայտնել Մայր Աթոռին։ Նա նկատել է, որ այս ամբողջ ընթացքը կապված է հայ ժողովրդի գոյության ու պատմության հետ: