|
Հայկական մանրանկարչությունը ժամանակակից մատուցմամբ. հանդիպում-զրույց «Ֆենիքս» գրախանութումՀանդիպման առանցքում «Տեառնընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերների հիման վրա ստեղծված փազլների շնորհանդեսն էր։ Դրանց նպատակն է երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակույթին և այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը պետք է դառնան: Առաջիկայում շարքը կհամալրվի նաև Սուրբ Հարության թեմայով մանրանկարչական փազլով: |
|
Այս տարի Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի2019 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հավատացյալները Հովհաննավանքի ուխտի օրը հաղորդակցվում էին Կարմիր Ավետարանից բխող զորությանը: Այս տարի Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Ավետարանը Հովհաննավանք տանելը իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։ Կարմիր Կիրակիին, հավատացյալների երկրպագության համար Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներինԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում անցկացվող փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի ազգային խորհրդի փաստաբանական պալատի անդամների և տարբեր քաղաքների փաստաբանական համայնքների ներկայացուցչների: Նորին Սրբությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությանը և ֆրանսիացիներին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։ |
|
Մայր Աթոռում կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսության կարգՀայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավելի ուշ՝ եկեղեցականների թափորը, Սուրբ Նահատակների մասունքարանով, հավաքվել է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող ուխտի խաչքար-հուշարձանի մոտ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ: |
|
Մատենագետը պատահաբար հայտնաբերել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի պատմվածքի հերոսն իր պապն էՄուսա լեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսիսյանի թոռը՝ Աստղիկ Ներսեսյանը ուսումնասիրությունների ընթացքում պատահաբար պարզել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի «Հայ տղան» պատմվածքի հերոսը իր պապն է: Պատմությունը տպագրվել է 1915–ին՝ Ալեքսանդրիայում։ Ենովք Ներսիսյան եղել է ընդամենը 15 տարեկան: Հերոսամարտին վիրավորվել է թևից և հայտնվել ֆրանսիացիների նավում: |
|
Ջահերով երթն անցկացվել է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով«Պայքարը շարունակվում է» կարգախոսը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայկազուն Սրբազանը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը երթի մասնակիցներին: Սրբազան հայրը կոչ է արել հավատարիմ մնալ ինքնությանն ու վառ պահել ազգային հիշողությունը: |
|
ԳՀԽ անդամ հոգևորականներին մեղադրյալի կարգավիճակում են հրավիրել հարցաքննությանԵպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցվել, նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ: Իսկ դատական ակտը վերաբերում է Մասյացոտնի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդի՝ Արման Սարոյանի հայցին: Դատարանը, կայծակնային արագությամբ քննելով նրա ներկայացրած հայցը, որոշել է, որ Արման Սարոյանի «հոգեկան տառապանքը» կասեցնելու համար պետք է անմիջապես նրա հայցի ապահովման միջոց կիրառի: Իսկ ԳՀԽ անդամները, որոնք կողմ են արտահայտվել նախկին եպիսկոպոսի կարգալուծությանը, խոչընդոտել են դատական ակտի կատարմանը: |
|
Ամենայն հայոց Հայրապետի օրհնությամբ կայացել է «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգըԱրդեն 5-րդ տարին լեցուն դահլիճում անցկացվող համերգային նախագիծը վերահաստատում է իր կարևոր դերը հոգևոր մշակութային կյանքում: Երեկոյին մասնակցել են Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, հայ և հրավիրյալ մենակատարներ: Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Հնչել են սուրբծննդյան, հայ և համաշխարհային ստեղծագործություններ: |
|
Գարնանը Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցը պատրաստվում է ելույթ ունենալ Տաշիր Արենայի բեմումԳագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցն այս տարի ակտիվ է եղել, սաների համար հիշարժան է Տաշիր Արենայի բացման արարողությունը, որտեղ նրանք հանդես են եկել առանձին ներկայացմամբ: Նորքի Հայորդյաց տան կրկեսային դպրոցը ընդուվել է որպես կրկեսային բազա։ Բացի այդ՝ հայորդյաց տան երգի, պարի, սպորտի, դեկորատիվ կիրառական արվեստի դասարանների սաները համերգներից, մրցույթներից, փառատոներից մրցանակներով են վերադարձել: |
|
Մայր Աթոռում մատուցվել է այս տարվա վերջին ՊատարագըԱմենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կիրակի մատուցվել է 2025 թվականի վերջին պատարագը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Հայրապետը օրհնություն բաշխելով հավատացյալներին, մտել է Մայր Տաճար: Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթել են ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, հոգևորականների, եկեղեցու անսասանության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։ |
|
Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնըՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը: Համայնքի բնակիչները ուխտերթով քայլել են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ մատուցվել է Ուխտի Սուրբ Պատարագ։ Շիրակի թեմի եկեղեցիներում պատարագների և ժամերգոթյունների ժամանակ մշտապես աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող հոգևորականների և հատկապես թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի համար: |
|
Աշտարակի Հայորդյաց տան սաները ամանորի առիթով ելույթ են ունեցելԱյս տարի Աշտարակի Հայորդյաց տան դուդուկի խմբի սանը Իսպանիայում հեռավար մրցույթի ժամանակ գրավել է առաջին տեղի մրցանակ։ Դհոլի խմբի սաները Հանրապետական մրցույթում գրավել են 1-ին տեղը։ Հայորդյաց տանը 14 տարբեր դասարաններում 270 երեխա է սովորում: Նոր տարվա առիթով Վեհափառ Հայրապետը տոնական նվերներ է ուղարկել բոլոր սաներին: |











