
«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով:
|
|
Եկեղեցական կյանք 08.11.2013Հայաստանը մասնակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովին: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է ԵՀԽ նախագահ: |
|
Եկեղեցական կյանք 04.11.2013Նոյեմբերի 3-ին Հայ եկեղեցին նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օծման և գահակալության 14-րդ տարեդարձը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնած քննարկումները շարունակվում են: Արարատի մարզի Ջրաշեն համայնքը եկեղեցի կունենա: Հիմնաքարերն օծել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Անգլիացի Քեթրին Խոչտոնն արդեն մեկ ամիս է` դասավանդում է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Զեյնալյանների գերդաստանում արժեքավոր մի քանի գրքեր են պահվում: Դրանցից մեկը 1850թ. Աստվածաշունչ մատյանն է: |
|
|
Եկեղեցական կյանք 01.11.2013Բաղրամյանի տարածաշրջանի Դալարիկ համայնքը կունենա առաջին աղոթատունը, կատարվել է եկեղեցու հիմնարկեքը: |
|
|
Եկեղեցական կյանք 28.10.2013Հայ առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի խաչին նվիրված 4 տոներից վերջինը` Խաչի գյուտի տոնը:
|
|
|
Եկեղեցական կյանք 25.10.2013Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը Ս. Էջմիածնի պատկերով հուշամեդալներ է հանձնել Համիդ Դիյա Ջաֆարին և Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներին մասնակցություն բերած Վարուժ Ներգիզյանին ու Հրայր Սողոմոնյանին: Վարուժ Ներգիզյանին շնորհվել է նաև մեր եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: Մոսկվայի Հայորդյաց տանը» տեղի է ունեցել հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշիի՝ Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը: |
|
|
Եկեղեցական կյանք 21.10.2013Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ, որին մասնակցում էին բազմահազար ուխտավորներ Հայաստանի բոլոր ծխական համայնքներից, Արցախից և Սփյուռքից, զանազան հասարակական կազմամակերպություններից, ուսանողներ մայրաքաղաքի բոլոր բուհերից ու զինվորներ: Ազատության հրապարակից ուխտավորները շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղից էլ hայոց հոգևոր կենտրոն` Ս. Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել համայնական աղոթք: Ապա երիտասարդներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամն է փոխանցել Հայոց հովվապետը: 2008թ-ին սկսված վերանորոգման աշխատանքերը Հաղարծին վանական համալիրում ավարտված են: Հոկտեմբերի 19-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ վանական համալիրի վերաբացումը: Արարողությանը մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարիչ, Շեյխ Դոկտոր Սուլթան Բեն Մոհհամադ Ալ-Քասսիմիի ներկայացուցիչ Համիդ Դիա Ջաֆարը` տիկնոջ հետ, պաշտոնյաներ ու դիվանագետներ Հայաստանից եւ Էմիրություններից, բազմաթիվ հյուրեր ու հավատացյալներ: |
|
|
Եկեղեցական կյանք 18.10.2013Հայաստան այցելեց Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ, հայտնի բարերար Տիգրան Իզմիրլյանը: ՀՀ Նախագահն իր նստավայրում բարերարին Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան հանձնեց: |
|
|
Եկեղեցական կյանք 14.10.2013Եկատերինբուրգի հայ համայնքի 25-ամյակի առիթով օծվեց նորակառույց Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցին: Հանդիսությանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ մասնակցում էր նաև Հայաստանից մեկնած պատվիրակությունը: |
|
|
Եկեղեցական կյանք 11.10.2013Մի քանի օր առաջ վարդապետական թեզեր պաշտպանած 4 աբեղաների այսօր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վարդապետական աստիճան և գավազաններ են տրվել: |
|
|
Եկեղեցական կյանք 07.10.2013Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում:
|
|
|
Եկեղեցական կյանք 04.10.2013Վահե Շահինյանի Սիրիան իմ հիշողություններում» բարեգործական ցուցահանդես- վաճառքի հասույթը կտրամադրվի սիրիահայերի օգնության ծրագրերին:
|
|
|
Եկեղեցական կյանք 30.09.2013Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում բացվեց ձեռագրաց նոր սրահ` Ամենայն հայոց կաթողիկոսի և բարերարի տիկնոջ` Էմմա Սողոյանի մասնակցությամբ:
|
