Alt

Եկեղեցական կյանք 21.10.2013

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ, որին մասնակցում էին բազմահազար ուխտավորներ Հայաստանի բոլոր ծխական համայնքներից, Արցախից և Սփյուռքից, զանազան հասարակական կազմամակերպություններից, ուսանողներ մայրաքաղաքի բոլոր բուհերից ու զինվորներ: Ազատության հրապարակից ուխտավորները շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղից էլ hայոց հոգևոր կենտրոն` Ս. Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել համայնական աղոթք: Ապա երիտասարդներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամն է փոխանցել Հայոց հովվապետը:

2008թ-ին սկսված վերանորոգման աշխատանքերը Հաղարծին վանական համալիրում ավարտված են: Հոկտեմբերի 19-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ վանական համալիրի վերաբացումը: Արարողությանը մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարիչ, Շեյխ Դոկտոր Սուլթան Բեն Մոհհամադ Ալ-Քասսիմիի ներկայացուցիչ Համիդ Դիա Ջաֆարը` տիկնոջ հետ, պաշտոնյաներ ու դիվանագետներ Հայաստանից եւ Էմիրություններից, բազմաթիվ հյուրեր ու հավատացյալներ:

2013-11-18T11:41:42+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ