«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Alt

Եկեղեցական կյանք 16.12.2013


Ակունք գյուղի հոգևոր-մշակութային կենտրոնի բացումը:
Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը նշում է Հայաստանում գործունեության 25-ամյակը:
Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ:
Նորակոչիկների օրհնության արարողություն Նորավանքում:
Մանանա» ծրագրի երիտասարդները սկսել են Ամանորի բարեգործական ակցիան:
Տոնական օրերին Մայր Տաճարը բաց կլինի մինչև 21:00-ն:
Շարականն օգնում է հաշտվել Աստծո հետ, խոստովանել և շարունակել ապրել, գործել, չհուսալքվել. Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան:

Alt

Եկեղեցական կյանք 13.12.2013


Մայր Աթոռի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանի հանդիպումը ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողների հետ:
Գործում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության կայքէջը:
Թողարկվել է Վոլոդյա սարկավագ Նաջարյանի՝ հոգևոր երգերի ձայնասկավառակը` նվիրված Զինված ոււժերի հոգևոր առաջնորդության 16-ամյակին:
Աիտա և Հռիփսիմե Միքայելյաններն մասունքարան են նվիրաբերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Վաղը մեր եկեղեցին կնշի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Ս. Էջմիածնի գանձատնից դուրս կբերվի Սքանչելագործ Հայրապետի Ս. Մասունքը:

Alt

Եկեղեցական կյանք 09.12.2013


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբին:
Մելքոնյան եղբայրների բարերարությամբ նորոգվել է Մեծավան գյուղի եկեղեցին:
Հայ եկեղեցին նշեց Ս.Աստվածածնի` Աննայից հղության տոնը. Սուրբ Աստվածածնի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Պատարագ:
Կորեական Արիրանգը» Արաբկիրի հայորդաց տան Կանթեղ» մանկական երգչախմբի կատարմամբ:

Alt

Եկեղեցական կյանք 06.12.2013


Ինչ հաջողություններ ու խնդիրներ ունեն կիրակնօրյա դպրոցները. քննարկում հոգևորականների, մանկավարժների և Վորլդ Վիժն կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ:
Ինչպես կարելի է հոգեբանական խնդիրներ ունեցող և հատկապես բռնությունների ենթարկված մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերել. Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիրակության կենտրոնն ամփոփում է ծրագրի երրորդ փուլը:
Օգնենք սահմանամերձ գյուղերին» խորագրով բարեգործական ակցիա են անցկացնում հասարարակական մի խումբ կազմակերպություններ:
Ամփոփվեցին Հույսի կամուրջ» և Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից արդեն 11-րդ տարին անցկացվող Հավասար հնարավորություններ» մրցույթի արդյունքները: Մրցույթը ԶԼՄ-ների համար է հայտարարվում: Նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:
Ամեն երեքշաբթի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում խոկման ժամ կա:
Լույս է տեսել Տ. Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծությունների 5-րդ գիրքը:

Alt

Եկեղեցական կյանք 02.12.2013


Մեկնարկեց Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը, որն ուղղված է կանխարգելելու պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը: Բանախոսը Տ. Բագրատ եպ. Գալստանյանն էր:

Ռումինիայի հայոց Հաճկատար վանքը համաքրիստոնեական սրբավայր է ավելի քան 500 տարի: Ամեն ուրբաթ այստեղ Ջրօրհնեք է կատարվում:

Ռուսաստանի մեկենասների միությունը փորձում է վերականգնել միջնադարյան Ռուսաստանի հոգևոր ավանդույթներից մեկը:

Նինոծմինդայում բացվել է Ղարսլյան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը:

Ամեն կիրակի Շիրակի թեմակալ առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մեկնում է հեռավոր որևէ գյուղ` Պատարագ մատուցելու:

Alt

Եկեղեցական կյանք 29.11.2013


Վեհափառ Հայրապետն ընդունել է Իսպանիայում գործող համալսարանների և դպրոցների ղեկավարների խմբին:
Մայր Աթոռում ամփոփվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքները:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող հայորդյաց տները նշում են հիմնադրման 20 տարին:
Փոփոխվել են Գևորգյան հոգևոր ճեմարանի ավարտաճառերի գնահատման չափորոշիչները:
Վեհափառ Հայրապետն ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներին:
Նոյեմբերի 30-ին Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալների` սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների տոնն է:

Alt

Եկեղեցական կյանք 18.11.2013


Մահացել է Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը:
Հայ եկեղեցական մշակույթը ներկայացվել է Ռումինիայում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ժամանակ:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Վայոց ձորի սրբավայրերը:

Alt

Եկեղեցական կյանք 25.11.2013


Վիրահայոց թեմի Ալաթուման գյուղում վերաօծվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին:
Վրաստանի Հայարտուն» կենտրոնում բացվել է թբիլիսահայ նկարիչներ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով` նվիրված հայկական գորգագործությանը:
Ռումինիայի Կոնստանցիա ծովափնյա քաղաքում հայերը հաստատվել են 18-րդ դարի կեսից: Ժամանակին այստեղ գրեթե 4000 հայ է ապրել, այսօր` ընդամենը 200-ը: Սուրբ Մարիամ եկեղեցին տեղակայված է նախկին հայկական դպրոցի շենքում: Տեսանյութ Կոնստանցիայից:
Շիրակի թեմի Սառնաղբյուր գյուղում նորոգվել ու վերաօծվել է 13-րդ դարի Հոգեվանքի վանական համալիրը:
Ոսկեզօծվել է Գյումրիի Ս. Աստվածածին Յոթվերք եկեղեցու խորանը:

Alt

Եկեղեցական կյանք 22.11.2013


Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի առաջին դասարանի 34 աշակերտ XO մեկական համակարգիչ ստացավ:
Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվել է քահանայից պատրաստման նոր լսարան:
Վեհափառ Հայրապետը շքանշան է հանձնել Մոսկվահայ բարերար Ռուբեն Գրիգորյանին:
Ռոմանոս Սարգսյանի նկարների ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում:

Alt

Եկեղեցական կյանք 15.11.2013


Օձունի վանական համալիրում հայտնաբերվել է թևավոր խաչքար, որի աջ թևի մի հատվածը պահվում էր Հայաստանի պատմության թանգարանում:
Նոյեմբերի 11-ին հրթիռակոծվել են Դամասկոսի հայաբնակ շրջանները, Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ պայթած ռումբը խլել է նաև երեխաների կյանք:
2014թ.-ին լրանում է Իրանի Ս. Թադեի վանքի ուխտագնացության 60 տարին: Իրանահայ մտավորական Շահեն Հովսեփյանը Թադեի վաքի պատմության ու ճարտարապետության վերաբերյալ դասախոսություն է կարդացել Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Ռումինահայությունը նշել է Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը:
Վորլդ Վիժն Հայաստան» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը 25 տարի է՝ աշխատում է Հայաստանում:

Alt

Եկեղեցական կյանք 11.11.2013


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի ընդարձակ անդրադարձը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հերթական քննարկումը նվիրված էր Հայ Եկեղեցին և ՀՀ օրենսդրության մեջ կրոնական ոլորտի կարգավորումները» թեմային:
Վանաձորի Ս. Գր. Նարեկացի» երիտասարդաց միությունը Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Պահպանենք մեր մշակութային արժեքները» ծրագրի համար:
Հրատարակվել է Մարաշի Տեր-Ղևոնդ քահանայի հուշերը» գիրքը:
Նորքի Հայորդյաց տունը նշում է հիմնադրման հոբելյանը:

Alt

Եկեղեցական կյանք 08.11.2013


Հայաստանը մասնակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովին: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է ԵՀԽ նախագահ:
Փարաքարի Ս. Հարություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետն օգնության կարիք ունի: Արտերկրում բուժման համար կազմակերպվել է հանգանակություն:
Հրայր Բազեի Մեկ ազգ, մեկ եկեղեցի» գրքի էլեկտրոնային տարբերակը նեկայացվել է Երևանի Մատենադարանում:
Օծվել է Գուգարաց թեմի Մարց գյուղի Սբ. Խաչ Նորավանք մատուռը:
Համահայկական ծնողական կոմիտեն գենդերային խնդիրներին առնչվող դասախոսութուն է վարել Գևորգյան հոգևոր ճեմարանում: