Alt

Եկեղեցական կյանք 18.10.2013

Հայաստան այցելեց Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ, հայտնի բարերար Տիգրան Իզմիրլյանը: ՀՀ Նախագահն իր նստավայրում բարերարին Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան հանձնեց:
Բացվեց Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ կառուցված Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև Ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ նախագահը:
Իզմիրլյան ընտանիքը մեկ ամբողջ օր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրն էր: Նրանք այցելել են Մայր Աթոռի Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Մայր Տաճարի գանձատուն- թանգարան, Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տուն:
Ամենայն Հայոց կաթողիկոսը ելույթ է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի 70- ամյակի հանդիսությանը` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պյատրովսկուն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է միջազգային գիտաժողով` Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ» թեմայով:
Ապարանում նոր եկեղեցի կկառուցվի` Նիգ Ապարան» հայրենակցական միության նախագահի մեկենասությամբ: Եկեղեցին իր տեսակի մեջ եզակի է, կառուցվում է ժայռի վրա և` ապակուց:
Պոլսի 150 հոգանոց Սահակյան երգչախումբը» Սփյուռքի նախարարության հրավերով Հայաստանում է: Ելույթ է ունեցել նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Առաջին անգամ Սուրբ Զորավոր եկեղեցի է տարվել Անանիա առաքյալի մասունքը:
Արարատյան հայրապետական թեմում տեղի է ունեցել ասուլիս`հոկտեմբերի 20-ին կայանալիք համահայկական ուխտերթի վերաբերյալ:
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է 3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին:

2013-11-18T11:39:12+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ