Alt

Եկեղեցական կյանք 25.10.2013

Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը Ս. Էջմիածնի պատկերով հուշամեդալներ է հանձնել Համիդ Դիյա Ջաֆարին և Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներին մասնակցություն բերած Վարուժ Ներգիզյանին ու Հրայր Սողոմոնյանին: Վարուժ Ներգիզյանին շնորհվել է նաև մեր եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները եկեղեցական արարողություններին մասնակցելու համար այլևս ստիպված չեն լինի Իջևան հասնել: Նորայր Արզումանյանի նախաձեռնությամբ և Ժիրայր ու Սիրանույշ Կանելների բարերարությամբ վերակառուցվել է գյուղի Ս. Գևորգ եկեղեցին:
Սիրիահայ մանուկներից կազմված Շառավիղ» մանկապատանեկան երգչախմբի փոքրիկ երգիչները ստացել են Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը խազերից նորտաների է վերծանել միջնադարյան 12 շարականներ: Լույս է տեսել հեղինակի Շարական խազագրեալ» գիրքը:

Մոսկվայի Հայորդյաց տանը» տեղի է ունեցել հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշիի՝ Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը:
Ազգային նվագարանների պետական նվագախումբն ու Զվարթնոց» մենակատարների խումբը հյուրընկալվել էին Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2013-11-18T11:43:38+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ