|
|
«Թումանյանական աշխարհում»՝ Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսըՓետրվարի 19-ին բացվեց Արմեն Վահրամյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսը` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 146-ամյակին: Այն կազմակերպել էին Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: |
|
«Թոմ Սոյերի արկածները»՝ Խամաճիկների պետական թատրոնումՈվքեր չգիտեն Թոմ Սոյերին և նրա ընկեր Հեքիլբերի Ֆիննին, այսուհետ մոտիկից տեսնելու և նրանց արկածներին ծանոթանալու հնարավորություն ունեն: Խամաճիկների պետական թատրոնում փետրվարի 13-ին պրեմիերա էր: Թատրոնի երիտասարդ դերասանները փոքրիկ հանդիսատեսին ներկայացրին Մարկ Տվենի Թոմ Սոյերի արկածները» վիպակի բեմադրությունը: |
|
Տյառնընդառաջի նախատոնակը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումՏյառնընդառաջի տոնը համախմբում է հավատացյալներին դեռ նախատոնակի երեկոյից: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամերգության ավարտին հոգևորականներն անդաստանի կարգ կատարեցին: Այնուհետև դուրս բերեցին եկեղեցու կանթեղներից վառված կրակը: Կատարվեց նորապսակների օրհնություն: |
|
|
Զինվորների մկրտություն Երևանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցումՀինգերորդ բանակային կորպուսի Նուբարաշենի զորամասի 20 զինծառայող մկրտվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Մկրտությունը կատարեց ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը: Մկրտության օր էր ընտրվել փետրվարի 11-ը՝ Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության նախորդ օրը: |
|
|
Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունըԳրողների միությունում փետրվարի հունվարի 6-ին ամենամյա մրցանակաբաշխություն էր: Պոեզիայի, արձակի, թատերգության ոլորտում աչքի ընկած գրողները մրցանակների արժանացան: Պատվոգրերի արժանացան նաև այն լրատվամիջոցներ ու անհատ լրագրողներ: |
|
|
Լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակինԴրախտ երկրի վրա» խորագրով լուսանկարների ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին: Այն իրականացրել է Լոտոս» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի տասը: |
|
|
Սուրբ Սարգսի տոնական խաչապտույտ դեպի Սիրահարների այգիՍուրբ Սարգիս զորավարի տոնին բազմաթիվ երիտասարդներ պատարագից հետո մասնակցում են ավանդական դարձած հանդիսավոր խաչերթին դեպի Սիրահարների այգի: Այստեղ համերգային ծրագիր էին կազմակերպել էին Արարատյան հայրապետական թեմն ու Պողոսյան այգիներ» հիմնադրամը: Տոնախմբությանը ներկա էին նաև նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: |
|
|
Սուրբ Սարգսի տոնակատարարությունը Կարապի լճի այգումԵրիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նախորդող երեկոյան՝ հունվարի 30-ին Կարապի լճի շրջակայքը հաշված րոպեների ընթացքում լցվեց հարյուրավոր երիտասարդներով, սիրահար զույգերով, ժպտադեմ և տատիկ-պապիկներով: Չնայած ցրտին` խնդրակատար ու արագահաս Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորը հասցնում էր մոտենալ բոլոր հավաքվածներին: Մարդիկ էլ, իրենց հերթին, առիթը բաց չէին թողնում ձիավորի հետ լուսանկարվելու և օրհնված աղաբլիթ վերցնելու: Սիրահարներին հաճելի անակնկալներ էին նվիրում Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները: |
|
|
Լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցինԵրևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Տաթևիկ Մելքոնյանի՝ Մշակութային ցեղասպանություն» խորագրով ցուցադրությունը: Լուսանկարչուհին առանձնացրել էր 24 լուսանկար: 24 թիվը պատահական չէ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը ողջ տարում ոգեկոչելու նպատակով յուրաքանչյուր ամսվա 24-րդ օրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդաց միությունների անդամները կազմակերպում են բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և մի շարք այլ միջոցառումներ: |
|
|
«Եկեք ստեղծենք մեծ արվեստ» միջոցառում-պարապմունք Ժամանակակից արվեստի թանգարանումԶանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ երեք օր՝ հունվարի 22-ին, 23-ին և 24-ին Ժամանակակից արվեստի թանգարանում պատանիների համար արվեստի միջոցառում-պարապմունք է անցկացվել: Մարիոն Դյուշարի Եկեք ստեղծենք մեծ արվեստ»
|
|
|
Մուլտիպլիկացիայի բաժին՝ «ԱՅԲ» և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրներումԼևոն Աբրահամյանը պլաստիլինե տիկնիկների հեղինակ է: Դրանց լուսանկարներով նա գրքեր է նկարազարդում, նկարում անիմացիոն մուլտֆիլմ: Մխիթար Սեբաստացի» և ԱՅԲ» դպրոցներում ստեղծվել է մուլտիպլիկացիայի բաժին, որտեղ երեխաները ծանոթանում են այդ հետաքրքիր արվեստի գաղտնիքներին: |
|
|
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ամանորի տոնածառ են զարդարում երեխաներըՕրրան» բարեգործական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԿ-ն Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ամանորի միջոցառում էին կազմակերպել կարիքավոր ընտանիքների և ծնողազուրկ երեխաների համար: |

