Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նախորդող երեկոյան՝ հունվարի 30-ին Կարապի լճի շրջակայքը հաշված րոպեների ընթացքում լցվեց հարյուրավոր երիտասարդներով, սիրահար զույգերով, ժպտադեմ և տատիկ-պապիկներով: Չնայած ցրտին` խնդրակատար ու արագահաս Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորը հասցնում էր մոտենալ բոլոր հավաքվածներին: Մարդիկ էլ, իրենց հերթին, առիթը բաց չէին թողնում ձիավորի հետ լուսանկարվելու և օրհնված աղաբլիթ վերցնելու: Սիրահարներին հաճելի անակնկալներ էին նվիրում Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները:
2015-01-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ