Alt

Հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ


Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում երիտասարդների հետ է հանդիպել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Alt

Երիտասարդ հայ կոմպոզիտորները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները


Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երիտասարդ հայ կոմպոզիտորները եռօրյա փառատոնի ընթացքում ներկայացնում են իրենց ստեղծագործությունները: Այս տարի կհնչի 26 կոմպոզիտորի ստեղծագործություն: Դրանց  մեծ մասը, ըստ Կոմպոզիտորների միութան նախագահ Արամ Սաթյանի, միջազգային հեղինակավոր  երաժշտական մրցույթներում պատվավոր տեղեր  զբաղեցրած գործեր են: 

Alt

Ասեղնագործության հայկական ավանդույթները վերածնվում են «Արտ և լեգենդ» ցուցասրահում


Հայ-գերմանական համագործակցության արդյունքում 2 տարի առաջ Երևանում բացված Արտ և լեգենդ» ցուցասրահը նոր հնարավորություն է ստեղծել վերականգնելու ասեղնագործության հայկական մոռացված զարդանաշերն ու դրանց խորհրդաբանությունը:

Alt

Ստեփանակերտի հրապարակում հնչել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»


Արցախի հանրապետության  անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում  տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան առաջնախաղը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Համերգին ներկա են եղել Հայաստանի և Արցախի հանրապետությունների  նախագահներ  Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախագիծն իրակացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  պետական միջոցառումների շրջանակում:

Alt

Մայր Աթոռի թանգարաններում պահվող մյուռոնաթափ աղավնիները


Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ   ավանդական սրբություններով կօրհնվի սրբալույս մյուռոնը: Հայ առաքելական եկեղեցում արարողությունների ժամանակ սրբալույս մյուռոնը աղավնակերպ անոթից է հեղվում: Տեսանյութը պատմում է Մայր Աթոռի թանգարաններում պահվող մյուռոնաթափ աղավնիների մասին, որոնք գործածվում են եկեղեցական արարողությունների ժամանակ: 

Alt

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր փակումն ու մրցանակաբաշխությունը


Ավարտվեց երևանյան մեկշաբաթյա կինոյի հրավառությունը: Հուլիսի 18-ին կայացավ կինոփառատոնի հանդիսավոր փակումն ու մրցանակաբաշխությունը: Արդեն հայտնի են Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողների անունները:  Բաժանվեցին ոսկե, արծաթե ծիրանները և անվանական թալերները: Այս տարի կինոփառատոնը ծրագրում ուներ նաև նոր անվանակարգ: 

Alt

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը


Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմից 12-ը մրցելու են Միջազգային խաղարկային, 13-ը` Միջազգային վավերագրական, 17-ը` Հայկական համայնապատկեր, և 34-ը` Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Ցուցադրվելու են նաև Կաննի, Բեռլինի և Վենետիկի փառատոների մրցանակակիր ֆիլմեր: 7 օր անընդմեջ սպասվում են ֆիլմերի պրեմիերաներ, վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ:

Alt

Ծիրանօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Աննա եկեղեցում


Պայծառակերպության տոնական պատարագից անմիջապես հետո ծիրանի օրհնությամբ սկսվեց    Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Արարողությունը Երևանի նորաբաց Սուրբ Աննա եկեղեցում էր:

Alt

«Ֆրեսկո» փառատոնի արդյունքներն ամփոփվեցին. մամուլի ասուլիս


Ավարտվեց հոգևոր ֆիլմերի Ֆրեսկո» 2-րդ միջազգային փառատոնը: Կազմակերպիչները Ֆորմիկա Արտ» ընկերությունը և Ծիածան» հասարակական կազմակերպությունն էին: Այս տարվա արդյունքների, ձեռքբերումների և բացթողումների մասին մամլո ասուլիսի ժամանակ խոսեցին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը և հոգևոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Alt

«Ֆրեսկո» փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը


Հուլիսի 5-ի երեկոյան Մայր Տաճարին կից խոտածածկ տարածքը տրամադրվել էր կինոսերներին:    Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի փակումն էր և  մրցնակաբաշխությունը:

Alt

«Մուշ, քաղցր Մուշ. քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից»


Սարգիս Մուրադյան» պատկերասրահում հուլիսի 1-ին տեղի է ունեցել Մուշ, քաղցր Մուշ. քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից» գրքի շնորհանդեսը: Միաժամանակ, ցուցադրվել են   լուսանկարներ, որոնք թեմատիկ առումով գրքի մասն են կազմում: 

Alt

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնային ծրագրում սպասվում են մի շարք նորություններ


Հունիսի 27-ին Երևանում մեկնարկեց Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 2-րդ փառատոնը: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի  փառատոնային  ծրագրում սպասվում են մի շարք նորություններ: Ֆրեսկո»-ի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը կկայանա հուլիսի 5-ին: