|
|
Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան էՇուրջ մեկդարյա կենսագրության ընթացքում Երևանի պարարվեստի պետական քոլեջը կերտել է ազգային բալետի պատմությունը: Վաստակաշատ պարուսույցներն ու մանկավարժներն իրենց փորձն են փոխանցում բալետի նոր սերնդին: Մեկ օր արվեստի կրօջախում: |
|
|
Հաշվետու միջոցառում` նվիրված տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրվանՄարտի 21-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրն է: Այդ օրը տոնական շնորհավորանքներ են ստանում աշխարհի շուրջ 99 երկրների տիկնիկային արվեստի գործիչներ: Խաղաղության ուղերձ է հղվում աշխարհի բոլոր ուղղություններով, անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ աշխարհն առավել հանդուրժող ու բարի տեսնելու հույսով: |
|
|
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է իրանական մանրանկարչությունՊահպանելով 16-17-րդ դարերի իրանական արվեստի ազգային առանձնահատկությունները և հավատարիմ մնալով հայտնի Թավրիզի, Շիրազի դպրոցների լավագույն ավանդույթներին` երիտասարդ 25 նկարիչներ փորձել են դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ նոր շունչ հաղորդել իրանական հայտնի խորհրդանիշերին: |
|
|
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երախտավորները»՝ Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման օրից ի վեր հրատարակված գրքերի, ամսագրերի, հոդվածների շնորհանդես-ցուցահանդես է բացվել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: |
|
|
Համերգ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին«Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Ալ. Սպենդիարյանի կվարտետային ժանրի ստեղծագործությունները: Համերգը նվիրված էր մեծանուն կոմպոզիտորի 145-ամյակին: |
|
|
«21-րդ դար» գրական մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի ՀՀ անկախության 25-ամյակինՀայաստանի գրողների միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի դաշնության հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ, արդեն տասներորդ տարին անցկացնում է «21-րդ դար. Գրական մրցանակաբաշխություն» համահայկական մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին: |
|
|
«Գրքարվեստ» միջազգային մրցույթում հայ հրատարակիչները պատվոգրեր են ստացելԴեռևս 2015թ-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել էր ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 12-րդ միջազգային մրցույթը: Հայաստանից ընտրվել և միջազգային մրցույթին էին ներկայացվել հանրապետական մրցույթում հաղթած լավագույն գրքերն ու ալբոմները: Այս տարի` փետվարի 26-ին, ամփոփվեցին միջազգային և հանրապետական մրցույթի արդյունքները, հաղթող հրատարակչություններն արժանացան պատվոգրերի: |
|
|
Հայկական ռոմանսներ` Կոմիտասի թանգարան-ինստիտուտումՓետրվարի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում մեցո-սոպրանո Նարինե Անանիկյանը, սոպրանո Դիանա Հարությունյանն ու դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը կատարեցին Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի և Վլադիլեն Բալյանի ռոմանսները: |
|
Հովհ. Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օրԱրդեն 8-րդ տարին է` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Տեսանյութն ամփոփում է գրքի օրվա գլխավոր միջոցառումները: |
|
|
Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը Կոմիտասի թանգարան-ինստիտուտումՀայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակում փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Երևանի պետական կամերային երգչախումբը կատարեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերից և ժողովրդական երգերի մշակումներից: Փառատոնն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և նպատակ ունի նպաստել հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը: |
|
|
Բացվել է Գայանե Խաչատրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսըԿոլեկցիոներ Ներսես Մելիքյանի նախաձեռնությամբ փետրվարի 12-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչներ Գայանե Խաչատրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Սա Ժամանակակից արվեստի թանգարանի այս տարվա առաջին ցուցադրությունն է: |
|
|
Հուշ-երեկո՝ դիրիժոր Պետրոս Ժամկոչյանի ծննդյան 60-ամյակին«Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին Պետրոս Ժամկոչյանի մտերիմներն ու սաները: Դիրիժորի մահից տարիներ անց էլ նրանք հիշում են միասին անցկացրած շրջագայություններն ու ստեղծագործական բանավեճերը: Երախտիքի խոսքը երաժշտության միջոցով բեմից փոխանցեցին իր իսկ ղեկավարած «Արարատ» փողային նվագախմբի ավագ և կրտսեր երաժիշտները: |
