|
|
Երևանում մեկնարկել է «Կին» միջազգային 12-դ կինոփառատոնըԿինոփառատոնը մեկնարկեց կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջինը Հայաստանը ներկայացնող ռեժիսորներ Մարինե և Սոնա Քոչարյանների Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ» վավերագրական ֆիլմն էր: Դրան հաջորդեցին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի կին ռեժիսորների աշխատանքները: Այս տարի կինոփառատոնում ընդգրկվել է տարբեր ժանրերի 72 ֆիլմ` 21 երկրից: |
|
|
Մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 7-րդ միջազգային անիմացիոն փառատոնըՄունե. Լուսնի պահապանը» անիմացիոն ֆիլմով հոկտեմբերի 28-ին Երևանում մեկնարկեց ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 7-րդ միջազգային փառատոնը։ Ընտրված 184 անիմացիոն ֆիլմերը կմրցեն 5 անվանակարգերում: Կցուցադրվեն նաև ոչ մրցութային ֆիլմեր, վավերագրական և էքսպերիմենտալ ժապավեններ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնն այս տարի անցկացվում է Վերածնունդ» խորագրի ներքո: |
|
|
Խաչի թափոր Դիմիտրով գյուղից դեպի Մխչյան գյուղՀոկտեմբերի 25-ին Արտաշատի տարածաշրջանի Դիմիտրով գյուղի բնակիչներին համախմբել էր Խաչի գյուտի տոնը, որը շարժական է և նշվում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը: Այդ առիթով կազմակերպվել էր հանդիսավոր խաչերթ Դիմիտրովից դեպի հարևան Մխչյան գյուղ: |
|
|
Մեկնարկել է «Սոսե» միջազգային կինոփառատոնըՀոկտեմբերի 17-ին Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Սոսե» միջազգային կինոփառատոնը, որը մեկ տարի առաջ կյանքի կոչվեց Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Նախորդ տարի փառատոնին մասնակցում էին միայն հայկական ֆիլմեր, այս տարի յոթ օր շարունակ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան ֆիլմեր: Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունն ու կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: |
|
|
Հայտնի են «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջզգային փառատոնի մրցանակակիրներըՀոկտեմբերի 3-ից 6-ն առաջին անգամ Հայաստանում անցկացվեց էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոն: Փառատոնի արդյունքներն ամփոփվել են, հայտնի են մրցանակակիրների անունները: |
|
|
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» սաների ուխտագնացությունը ԳեղարդավանքՀայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի» սաներից շատերն առաջին անգամ էին ուխտագնացության մասնակցում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ուղեկցությամբ երեխաներն այցելեցին Գեղարդավանք. ուխտավայրի ընտրությունը պատահական չէր: |
|
|
«Կոմիտաս» փառատոնը եզրափակվեց մանկական խմբերգային երաժշտության համերգով12 օր շարունակ հայ հանդիսատեսը Կոմիտաս» փառատոնի շրջանակում հնարավորություն ունեցավ ունկնդրելու հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի լավագույն ստեղծագործությունները: Փատատոնի եզրափակիչ երեկոն մանկական խմբերգային երաժշտության համերգով էր: |
|
|
2015թ.-ի «Գրական տապան» միջազգային փառատոնն ամփոփվեցՓառատոնի մասնակիցները սեպտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ամփոփեցին Գրական տապանի» նավարկության արդյունքները: Փառատոնը հրավիրյալ գրողների համար Հայաստանը ճանաչելու հրաշալի առիթ է, իսկ հայ գրողների ու գրականություն սիրող մարդկանց համար` գործընկերային հանդիպումների, գրականության զարգացման միտումների մասին զրուցելու հնարավորություն: |
|
|
«Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովը ԵրևանումՀիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովին հետադարձ հայացքով գնահատվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման 9 ամիսները՝ միջազգային ճանաչման և ցեղաասպանությունների կանխարգելման համաշխարհային գործընթացին Հայաստանի ակտիվ մասնակցության առումով: Գլխավոր փոփոխությունները, որ արձանագրում է նախագահի աշխատակազմի ղեկավար, 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, հայ ժողովրդի ինքնաընկալման ու անցած ճանապարհի վերագնահատումն է, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք փոխգործակցության նոր մոդելը: |
|
|
Դաշնակահար Բարրի Դուգլասի և կլարնետահար Վենցել Ֆուխսի համերգը ԵրևանումԳերմանիայից ժամանած կլարնետահար Վենցել Ֆուխսը Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի հատուկ հյուրերի շարքում է: Երևանյան փառատոնի մյուս հյուրը իռլանդացի դաշնակահար Բարրի Դուգլասն է: |
|
|
Այցելություն Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունՆոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները սեպտեմբերի 21-ին այցելուներ ունեին. Սիսավանի դպրոցի աշակերտներն ու Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամներն էին: Անակնկալ այցը նախաձեռնել էին Հովակիմ քահանա Հարությունյանը և դպրոցի տնօրեն Նարինե Գալստյանը: |
|
|
«Երկնքից 3 խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 7-րդ փառատոնի մրցանակաբաշխությունըՓառատոնի նախընտրական փուլը անցկացվել է Հայաստանի մարզերում: Ընտրական փուլ անցած մասնակիցները երկու օր մրցել են Հովհ. Թումանյանի թանգարանում, որտեղ և սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը: |