Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Թովմա քահանա Անդրեասյանի ծննդյան 60-ամյակին

Գրողների միությունում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր Թովմա քահանա Անդրեասյանի ծննդյան 60-ամյակին: Երաժշտության նկատմամբ տեր հոր հետաքրքրությունը սկսվել է 1984 թվականից:    Առաջին երաժշտական համագործակցությունը կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ է եղել, գրելէ «Ձյուն» երգի բառերը: Դրանից հետո նրա գործերը կատարել են Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Զարուհի Տոնիկյանը և այլք: 

2016-11-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ