|
|
Մշակույթի նախարարն ամփոփել է վերջին ամիսների ընթացքում կատարված աշխատանքներըՄայիսի 16-ին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամփոփել է նախարարության վերջին ամիսների աշխատանքը: Որպես տարվա կարևորագույն ձեռքբերում, Հասմիկ Պողոսյանը նշել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ստեղծումը: Ձեռքբերումների թվում նաև հուշարձանների, գորգերի, հայկական մամուլի և հայ գրքի էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն է: Կշարունակվի նաև հայկական ֆիլմերի և Օպերային թատրոնում գտնվող նոտաների թվայնացման աշխատանքը: Թանգարանների մասին օրենքից հետո այժմ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակվում է կինոյի մասին օրենքը, որն առաջիկայում ներկայացվելու է կառավարությանը: |
|
|
Մեկնարկել է «Արտ-Ֆեստ 2015» երիտասարդական հանրապետական 3-րդ բաց փառատոնըՆերկայանալ, ինքնադրսևորվել, ճանաչվել, կայանալ: Շոշափելի հնարավորություն արվեստի տարբեր ճյուղերի բուհերում սովորողների համար: Մրցույթի կազմակերպիչները մամուլի ասուլիսում հայտնել են, որ այս տարի ստացվել է շուրջ 350 մասնակցության հայտ: |
|
|
«Դելփյան խաղերի» հայկական հաղթանակներըՌԴ Օրյոլ քաղաքում մայիսի 1-6-ը կայացած ԱՊՀ երկրների 10-րդ երիտասարդական Դելփյան խաղերից, որտեղ քսան երկրներ ներկայացնում էին մանկապատանեկան կատարողական արվեստ, հայ մասնակիցները վերադարձել են մեդալներով և պատվոգրերով: |
|
|
Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով` ցուցահանդես «Սարգիս Մուրադյան» պատկերասրահումՄայիսի 5-ին նոր ցուցահանդես է բացվել Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ցուցահանդեսին ներկայացված հայ նկարիչների աշխատանքների թեման Հայոց ցեղասպանությունն է, մասնավորապես, Կոմիտասի կերպարը: |
|
|
Մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 2-րդ մրցույթըՄայիսի 8-ին մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը: 19 պատանիներ Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում ժյուրիի կազմին են ներկայացրել իրենց ստեղծագործությունները: Նախորդ տարվա համեմատ այս տարի մրցույթը մի շարք փոփոխություններ է կրել պատանիների տարիքային ընտրության և մրցույթի անցկացման հարցերում: |
|
|
Մշակույթի նախարարի այցը Արմավիրի մարզՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շարունակում է աշխատանքային շրջայցեր կատարել Հայաստանի մարզերով: Ապրիլի 28-ին նա Արմավիրի մարզում էր: Նախարարն այցելել է Այգեշատ գյուղի Թարգմանչաց վանք, որտեղ այս պային վերականգնողական աշխատանքներ են, ծանոթացել է նաև Մեծամորի հնավայրում կատարվող պեղումների ընթացքին և առկա խնդիրներին: Նախարարը եղել է նաև արվեստի մի շարք դպրոցներում և մշակութային կենտրոններում: |
|
|
«Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում»` թատերական համերգ օպերային բեմումՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 26-ին ներկայացվեց ֆրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի Տիգրանի փոխակերպումները» նոր գիրքը: Դրան հաջորդեց Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» թատերականացված համերգը: |
|
|
Երևանում մեկնարկեց «Գրական տապան. ապրիլ» ծրագիրըԽոսքը հանուն կյանքի» խորագրով այս ձեռնարկը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որ նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը: |
|
|
«Վկայություն». Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ազգային պատկերասրահումԱպրիլի 18-ին Ազգային պատկերասրահում Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել: Պատկերասրահի աշխատակազմը թեմային անդրադարձել է մի քանի ցուցադրություններով` Վկայություն» մեկ ընդհանուր խորագրի ներքո: Ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք արտացոլում են հայկական ջարդերի թեման՝ սկսած համիդյան ջարդերի արձագանքներից մինչև Ցեղասպանությունը վերապրած ու մերօրյա արվեստագետների աշխատանքներ: |
|
|
Թոմաս Բյոմի և Փեթեր Վալտերի դասախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանումԵփեսոսի երրորդ և Վատիկանի երկրորդ տիեզերական ժողովների գումարման, աստվածաբանական հարցերի մասին զեկույց-քննարկում է տեղի ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանում: Բանախոսները Գերմանիայից հրավիրված 2 դասախոսներ էին` Թոմաս Բյոմը և Փեթեր Վալտերը: |
|
|
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչ-հուշակոթող` Ավան գյուղումԱրագածոտնի մարզի Ավան գյուղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշակոթող է տեղադրվել: Վեց մետր բարձրությամբ մետաղյա խաչի հեղինակը Պետրոս Պետրոսյանն է: Խաչի օրհնության կարգը կատարել է Տ. Մկրտիչ քահանա Երանյանը: |
|
|
Ինտերակտիվ ներկայացում Նորարար փորձառական արվեստի կենտրոնումՖորում թատրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՆՓԱԿ-ի դահլիճում ներկայացվեց Բերթոլդ Բրեխտի պիեսի հիման վրա ստեղծված Նա, ով ասաց այո, Նա ով ասաց, ոչ» ինտերակտիվ թատերախաղը, որի ընթացքում խաղի լուծումներ առաջարկելու հնարավորություն ուներ նաև հանդիսատեսը: |