Ողջամտություն


Որպես առաքինություն՝ ողջամտությունը սուրբգրային տեքստերում բղջախոհության հակառակ իմաստն ունի: Ժամանակի ընթացքում այդ առաքինությունը բնորոշող բառն սկսել է ընկալվել որպես խոհեմության հոմանիշ: Այսօր նաև հանդուրժողականության ու համբերատարության նշանակություն է ստացել: Ո՞րն է համբերատարության ու անտարբերության սահմանը, կարո՞ղ է ինչ-ինչ հանգամանքներում ըմբոստությունը դիտվել որպես ողջամտություն: Այս և այլ հարցերի մասին՝ հոգևորկանի ու արվեստագետի տեսակետները:

Ալեքսանդր Մյասնիկյան


Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով Լոռին ու Զանգեզուրը մնացին Խորհրդային Հայաստանի կազմում: Նա այդպես էլ չստորագրեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու ստալինյան որոշումը: Ամենանշանավոր հայ ռազմական ու պետական գործիչը գալով սովից ու տիֆից արնաքամ լինող հայրենիք՝ կարողացավ զարգացման հիմքի վրա դնել երկրի տնտեսությունը, հաշտեցնել քաղաքացիական կռիվներով թշնամացած կողմերին, մեծ թվով նշանավոր հայ գիտնականների ու արվեստագետների հրավիրեց Հայաստան՝ միասին վերակառուցելու երկիրը: Կյանքն ավարտեց ողբերգական մահով, որի մեջ կասկածվում են Ստալինը և Բերիան: 

Alt

Կեղծ ընկերասիրություն


Արշակը դասից անհարգելի բացակայել է և իր կաշին փրկելու համար խնդրում է Հովիկին ու Մհերին կեղծ վկայություն տալ: Ընկերները հրաժարվում են: Արշակի կարծիքով իսկական ընկերները չեն կարող այդպես վարվել, դա պարզապես դավաճանություն է: Նրանց ընկերությունը հայտնվում է փորձության մեջ....

Alt

Մշակների առակը


Արան, Մանվելը և Նարեկը համադասարանցիներ են: Մանվելը և Նարեկը համակրում են նույն աղջկան և նրանց միջև լուռ մրցակցություն կա: Չորսն էլ, որպես կամավոր, մասնակցում են եկեղեցու օժանդակությամբ կարիքավոր ընտանիքների համար կառուցվող տան շինարարությանը: Տեր հայրը նկատում է Մանվելի բացակայությունը և ընկերներից իմանում, որ նա դպրոցում ցածր գնահատականի պատճառով նեղսրտել է իրենցից: Քահանան այցելում է տղային և պատմում մշակների առակը ...