Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 2-րդ


Գիտության և կրթության նոր ռազմավարությունը քննարկում ենք ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի հետ:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն


Քննարկում ենք գիտության և կրթության նոր ռազմավարությունը: Ի՞նչ սերունդ է պետք կրթել, որ կարողանա երկիրն ավելի անվտանգ դարձնել և արժանապատիվ կյանք ապահովել: «Տաղավարում» բանասեր, մանկավարժ Արսեն Վարդանյանն է:

Մահարու «Այրվող այգեստանները»


Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները» համարվում է արևելահայ լավագույն վեպը: Սակայն այն դաժան ճակատագիր ունեցավ: Գիրքը հրապարակայնորեն խարույկ բարձրացվեց: Գրողին ստիպեցին տեքստեր փոխել, տասնինը տարվա աքսոր տեսած գրողի առողջությունը տեղի տվեց: Մեկ տարի անց նա մահացավ:

Մահարու «Ծաղկած փշալարերը»


Գուրգեն մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակն արգելված էր հրատարակել խորհրդային տարիներին: Այն պատմում է գրողի սիբիրյան աքսորի տարիների մասին: Չնայած մեծ տառապանքին, գիրքը լի է հումորով և լուսավոր լավատեսությամբ: «Ծաղկած փշալարերը» լույս տեսավ միայն ԽՍՀՄ փլուզման նախաշեմին:

Վահրամ Փափազյան


Վահրամ Փափազյանի «Օթելլոն» ճանաչվել է աշխարհում լավագույն դերակատարումներից մեկը: Որևէ մեկը հայ դերասաններից չի հասել միջազգային այնպիսի ճանաչման ու հռչակի, ինչպես Փափազյանը: Նա թողել է նաև հինգ հատոր գրական ժառանգություն, որոնք հայ արձակի լավագույն էջերից են:

Հասմիկ


Հասմիկը՝ օրիորդական ազգանունով Թագուհի Հակոբյանը, հայ թատրոնի բոլոր ժամանակների լավագույն դերասանուհիներից մեկն է: Նրան կոչում էին հայ թատրոնի ու կինոյի մայր, որովհետև մոր կերպարի լավագույն դերակատարն էր հատկապես կինոյում: Նրա ճակատագիրը դասավորվել էր այնպես, որ պիտի շատ հեռու լիներ արվեստից, մշտական անձնական ողբերգությունները պիտի կոտրեին նրան... 

Ալիխանյան եղբայրներ


Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրները հայտնի են ԽՍՀՄ միջուկային զենքի ստեղծման գործում ունեցած դերակատարմամբ: Նրանք հսկայական ավանդ են ունեցել նաև Հայաստանում գիտության, հատկապես, ֆիզիկայի զարգացման գործում: Արտեմ Ալիխանյանը ստեղծեց Երևանի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը, որը ժամանակին լավագույններից մեկն էր աշխարհում: Եղբայրները մեծ ավանդ ունեցան Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ստեղծման գործում: Նրանք ստեղծեցին նաև Արագածի վրա գտնվող առաջին արագացուցիչը:

Վարդան Այգեկցի


Մեծագույն հայ առակագիրներ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու շնորհիվ հայ գրականության այդ ժանրը հասավ համաշխարհային բարձունքների: Այգեկցին նաև նշանավոր հոգևորական գործիչ էր: Նրա գլխավոր խնդիրը հայ եկեղեցու ինքնուրույնությունը պաշտպանելն էր: Այգեկցու անունով մեզ հասած առաջին գործը «Արմատ հավատո» ժողովածուն է: Առակների ժողովածուներից ամենահայտնին  «Աղվեսագիրք»-ն է, որն առաջին անգամ լույս է տեսել Ամստերդամում, 1668 թվականին:

Լեռ Կամսար


Նա միակ բացահայտ հակասովետական գրողն էր: Նա հալածվել է ողջ կյանքում, աքսորվել նախ Սիբիր, ապա՝ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը: Նրան արգելում էին գրել, չէին տպագրում: Լեռ Կամսարի գրական ժառանգության հսկայական մասն անտիպ է:

Սուրեն Քոչարյան


Նրա արվեստը ոմանք գրական էստրադա էին կոչում, ոմանք՝ ասմունք: Իրականում Սուրեն Քոչարյանը մեկ դերասանի թատրոնի հիմնադիրն էր: 

Հակոբ Մնձուրի


Հակոբ Մնձուրին վերջին արևմտահայ գրողն է: 1915 թվականին Մնձուրին կարճ ժամանակով մեկնում է Պոլիս, բայց այլևս երբեք չի վերադառնում Արմտան գյուղ: Մեկնելուց օրեր անց սպանվում են ծնողները, կինը և չորս երեխաները: Նա ամբողջ կյանքում գրել է Երզնկայի գավառի հարազատ Արմտան գյուղի մասին: Առաջին գիրքը տպագրել է խոր ծերության տարիքում: Նրա արձակը հայտնություն եղավ հայ գրականության մեջ: Այսօր Մնձուրին ընկալվում է որպես մի քանի խոշորագույն հայ արձակագիրներից մեկը:

Ստեփան Զորյան


Ստեփան Զորյանի ստեղծագործությունները հայ արձակի լավագույն էջերից են: Ստեփան Զորյանը՝ որպես գրականության տերյանական դպրոցի անդամ, մաքրամաքուր հայրենի կրողն ու կիրառողն է: Հայ գրականության լավագուն պատմավեպերի՝ «Հայոց բերդի», «Պապ թագավորի» և «Վարազդատի» հեղինակը նաև փոքրածավալ արձակի հանճարեղ ներկայացուցիչ է: Նրա մյուս խիզախումը Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» քառահատոր վեպի անզուգական թարգմանությունն է: 
Զորյանին երբեմն մեղադրում են երեսնականների ստալինյան բռնությունների շրջանում անհոգության ու գործընկերներին չպաշտպանելու մեջ: Մինչդեռ նա իրականում ինքը անհանգստանալու առիթ ուներ…