Հայ հոգևորականության դերակատարությունը հայոց հերոսամարտերում


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են ոչ միայն Ավարայրից մինչև Սարդարապատի հերոսամարտ հայ հոգևորականության գործուն մասնակցության մասին, այլև հայ եկեղեցու գրկում ազատագրական պայքարի լեգենդի ծնունդի ու հասունացման մասին։

Կորսված լեհահայ համայնք


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են կորսված լեհահայ համայնքի մասին՝ վեր հանելով հայ առաքելական եկեղեցու և հայոց դավանանքի դերն ինքնության պահպանման գործում։

Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությունը


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում խոսել են Գևորգյան հոգևոր ճեմարանի մասին, որպես հայ մշակույթի, գիտության և քաղաքական մտքի զարգացման դարբնոցի։

Անի մայրաքաղաքի կործանման պատճառները


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկել են Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի հանձնման և պետականության կորստի պատճառները, ինչպես նաև՝ պատմական դասերը:

Արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկում են արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը և Հայ եկեղեցու նշանակալի հայապահպան դերը Սփյուռքում։

Խրիմյան Հայրիկ


Տաղավարում շարքի հերթական հաղորդման թեման, որ շուրջ զրուցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը, Խրիմյան Հայրիկի ծավալած գործունեությունն է, թե մինչև Կաթողիկոս ընտրվելը և թե հատկապես դրանից հետո։ Ո՞րն է նրա «երկաթե շերեփ» պատգամի ներկայիս իմաստը։

Հայոց գրերի գյուտը


«Տաղավարում» հաղորդաշարի «Հայոց գրերի գյուտը» թողարկման ընթացում Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը քննարկում են հայոց պատմության ու մշակույթի մեծագույն իրադարձություններից մեկը՝ Հայոց գրերի գյուտը։ Ի՞նչ դեր ունեցավ եկեղեցին այդ գործում և ի՞նչ տվեց այդ մեծագույն իրադարձությունը հայ ժողովրդին։

Հալածանքներ Հայոց եկեղեցու դեմ՝ խորհրդային անաստավածության տարիներին


«Տաղավարում» հաղորդաշարի հեղինակ, արձակագիր Հովհաննես Երանյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը առաջիկա ամիսներին քննարկելու են Հայ Առաքելական Եկեղեցի, Հայոց պատմություն, Հայ մշակույթ առնչությունները։ Առաջին հաղորդման թեման է խորհրդային անաստվածության տարիներին Հայոց եկեղեցու դեմ հալածանքներն ու բռնությունները։ Ինչպե՞ս կարողացավ եկեղեցին դուրս գալ այդ ծանրագույն վիճակից հաղթանակած, և ինչ է այն մեզ հուշում այսօր։

Վազգեն Ա


Ճեմարանի բարգավաճման գործում Վազգեն Առաջին Կաթողիկոսի ազդեցությունը մեծ է եղել։ 1945-51 թվականներին Ճեմարանն ուներ 35 սան, որոնցից միայն 6-ն են կարողանում հաստատությունն ավարտել։ Վազգեն Առաջինի կաթողիկոսական գործունեության առաջին տարիներին միայն սփյուռքից 60 ուսանող է ժամանում։ Վազգեն Առաջինն ամեն ինչ անում է, որ Եկեղեցին դառնա Հայաստանն ու սփյուռքը միավորող ամենագործուն կամուրջներից մեկը։

Քանդակագործ Արա Սարգսյան


Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է քանդակագործ, նկարիչ Արա Սարգսյանի գործունեության մասին։ Նա երիտասարդ տարիքում ընդգրկվում է ՆԵՄԵՍԻՍ գործողության մեջ և Իտալիայում հայտնաբերում Թուրքիայի նախկին վարչապետին, որին ծրագրի մասնակիցների կողմից ոչնչացնելուց հետո, Արա Սարգսյանը մեկնում է Վիեննա սովորելու։ Իրականում դա գործուղում էր Երիտթուրքերի պարագլուխներին Գերմանիայում հայտնաբերելու համար։

Հասմիկ


Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է դերասանուհի Հասմիկ Պապյանի անցած ուղու մասին։ Նա առաջին դերասանուհին էր, որ արժանացավ ժողովրդական արտիստի կոչման։ Նա նաև Գերագույն խորհրդի առաջին կին պատգամավորն էր։ Նրա գործունեության երեսունամյակի առիթով բանաստեղծություն է ձոնել Եղիշե Չարենցը։

Երվանդ Քոչար


Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Երվանդ Քոչարի հալածանքների, արվեստի, ձեռքբերումների ու նվաճումների մասին: