Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 168-րդ


Երևանում տեղի ունեցած միջազգային հայագիտական կոնգրեսի նպատակներն ու միջազգային հայագիտության առջև ծառացած խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է Մաշտոցյան մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանի հետ։

Ճեմարանի ազդեցությունը Բակունցի գրական ճաշակի վրա


Հայ մեծանուն գրող Ակսել Բակունցը Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորել է 7 տարի: Նա համարում էր, որ հենց ճեմարանում են ձեւավորվել իր աշխարհայացքն ու գրական ճաշակը։ Բակունցը դարձավ ստալինյան բռնաճնշումների առաջին զոհերից մեկը: Նա գնդակահարվեց ուժերի ծաղկման շրջանում, կիսատ թողնելով Խաչատուր Աբովյան վեպը և բազմաթիվ այլ ստեղծագործություններ:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 167-րդ


Համայնքի, երկրի համար կարևորագույն հարցերում երիտասարդության մասնակցությանը վերաբերող խնդիրները, այդ հարցում կրթության, տեղեկացվածության և փափուկ հմտությունների տիրապետման կարևորությունը Հովհաննես Երանյանը քննարկել է սոցիոլոգ Մարինա Գալստյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 166-րդ


Ֆիզիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ՀՀ ԳԱԱ-ի կազմում ստեղծված նոր վարչության գործունեության նպատակները, գիտության հանրամատչելիացման նշանակությունն ու կարևորությունը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 165-րդ


Հայաստանի ներկայությունը աշխարհի գիտական քարտեզի վրա սկսում է փոխվել

Հայաստանում գիտության զարգացման խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր, «AVIATE» կենտրոնի տնօրեն Նաիրա Հովակիմյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 164-րդ


Արտեմ Ալիխանյանի նախագծած արագացուցիչը աշխարհում եզակի երեւույթ է եղել

Արտեմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է Ֆիզիկայի ինստիտուտում գիտական սերնդափոխության և գիտության զարգացման հեռանկարները:
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 163-րդ


Չկա բարդ բովանդակություն, կա մատուցման բարդ եղանակ

Մատենադարանի կրթական ծրագրերի և ցուցադրությունների համակարգողներ Ջեմմա Պապոյանի և Մերի Ղազարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ամբողջ տարվա ընթացքում Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերը և «Ամառային դպրոց» կրթական ծրագրի բովանդակությունը:
 

Գաբրիել արքեպիսկոպոս Այվազովսկի


Հովհաննես արքեպիսկոպոս Այվազովսկին լինելով կաթոլիկ վարդապետ, ըմբոստանում է Հռոմի Սիոն պապի հայերին վերաբերող հրովարտակի դեմ, հալածվում է և վերադառնում Հայ Առաքելական եկեղեցի։ Հմուտ հրապարակախոսն ու մանկավարժը եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը և իր դերակատարությունն ունեցել այստեղ դասավանդվող աստավածաբանական առարկաների կատարելագործման մեջ:

Ավետիս Ահարոնյան


Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Ավետիս Ահարոնյանը, ամբողջ կյանքի ընթացքում փորձել է համատեղել գրական, ստեղծագործական աշխատանքը քաղաքական գործունեության հետ: Նա Հայաստանի Առաջին հանարապետության խորհրդարանի նախագահն էր ու հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ստացած միջազգային բանակցություններում Հայստանի պատվիրակության ղեկավարը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստիպված էր հեռանալ հայրենիքից: Ահարոնյանը մինչև մահ հասարակական գործունեությունը համատեղեց գրական աշխատանքի հետ:

Նիկողայոս Ադոնց


Նիկողայոս Ադոնցը՝ մի քանի տարի դասավանդելով Գևորգյան հոգևոր ճեմարանում, անջնջելի հետք է թողել պատմության դասավանդման մեթոդների և բովանդակության վրա: Մեծանուն պատմաբանը՝ ստիպված լինելով կյանքի մեծ մասն ապրել հայրենիքից հեռու, երբեք չի դադարել գործել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Ադոնցի աշխատությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայ եկեղեցուն ու հայոց դավանանքին վերաբերող նշանակալի ուսումնասիրությունները:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 162-րդ


Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է թանգարանում բացված «Բագրատունյաց տիեզերահռչակ մայրաքաղաքը. Անին 13-14 դարերում» ցուցահանդեսի և դրան հաջորդած միջազգային գիտաժողովի նշանակությունը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 161-րդ


Գիտությանը ֆինանսավորելիս գործադիրը չի կարեւորում Հայաստանի խնդիրները

Այս տարվա բյուջեով կիրառական հետազոտություններին և փորձարարական մշակումներին հատկացված գումարները 9 անգամ քիչ են ֆուդամենտալ հետազոտություններին հատկացվող գումարներից։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի պնդմամբ սա աշխարհում չտեսնված երեւույթ է։ Նա համարում է, որ առաջնահերթ պետք է լինեն մեր խնդիրների լուծումը։  Հովհաննես Երանյանը «Տաղավարում» Տիգրան Շահվերդյանի հետ քննարկել է գիտության ֆինանսավորման ոչ բարվոք վիճակը, բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարումը և գիտության զարգացման ընդհանուր հայեցակարգի բացակայությունը։