|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 146-րդՄտավոր խնդիրներ ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցները չեն կարող սպասարկել Երևանի 17-րդ հատուկ դպրոցի ուսումնական ծրագիրը զգալիորեն տարբերվում է հանրակրթական դպրոցների ծրագրից։ Հատուկ դպրոցի ծրագրում չկան ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներ։ Հատուկ դպրոցում երեխաները սովորում են ինքնասպասարկում ու ինքնաճանաչում։ Ի՞նչ պետք է անեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում, որտեղ կրթության նպատակն այլ է։ Հովհաննես Երանյանը թեման քննարկել է Երևանի 17-րդ հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանի հետ։ |
|
Կրթության եվ գիտության նոր ռազմավարություն. մաս 145-րդ
Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ խրախուսա՞նք, թե՞ պատիժ
Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը շատ ուսուցիչներ չեն կարողանում հաղթահարել, որովհետեւ շատերը չեն տիրապետում հարցաշարերը հաղթահարելու հմտություններին, բայց դա չի նշանակում, որ նրանք պակաս գիտելիք ունեն։ Բացի այդ՝ կամավոր ատեստավորմանը մասնակցող ուսուցիչը, եթե չի հաղթահարում ծրագիրը, վերջնահաշվարկում կարող է կորցնել աշխատանքը։ Այսինքն՝ այս ծրագիրն իր մեջ պարունակում է սպառնալիք, ինչի հետեւանքով քչերն են դիմում կամավոր ատեստավորման։ Տաղավարում Արտաշատի առաջին հիմնական դպրոցի կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչ Արմինե Գաբրիելյանն է։
|
|
Կրթության եվ գիտության նոր ռազմավարություն. մաս 144-րդՀայկական օդատիեզերական գործակալությունը նպատակ ունի Հայաստանը դարձնել օդատիեզերական գերտերություն, որով հնարավոր կլինի զսպել թշնամիներին տարածաշրջանում դիմակայելու համար։ Գործակալությունը ցանկանում է միավորել աշխարհով մեկ սփռված հայկական գիտաինժեներական ներուժը։ Հովհաննես Երանյանը «Արեգ Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի և հայկական օդատիեզերական գործակակության տնօրեն Մհեր Մեհրաբյանի հետ քննարկել է հիմնադրամի կրթական ծրագրերը, Հայաստանում օդատիեզարակ հզոր ենթակառուցվածքներ ստեղծելու նախադրյալները։ |
|
Մխիթար ԳոշՄխիթար Գոշը միջնադարի հայ խոշորագույն դեմքերից մեկն է: Նշանավոր հոգևորականը գրել է օրենսգիրքը, որը սահմանադրության նշանակություն պիտի ունենար վերականգնվող հայկական անկախ պետության համար: Գոշի մահից հետո շուրջ երկու դար հայ մշակույթի, գիտության ու հոգևոր կյանքի մեջ մեծ դերակատարություն ունեին նրա աշակերտները ու հիմնադրած դպոցի սաները: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 143-րդ«ԱՐՄԵՆԻԱՆ ԿՈԴ ԱԿԱԴԵՄԻ» (ACA) ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Ասլիկյանը կարծում է, որ առաջիկայում հումանիտար մասնագիտությունները նույնպես պահանջված կլինեն, ինչպես այսօր տեխնոլոգիական մասնագիտություններն են։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» քննարկել է տեխնոլոգիական ոլորտի կրթության և հեռանկարի հարցերը:
|
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 142-րդԿրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ ամփոփում ենք 2023 թվականի կրթության խնդիրները և մատնանշում 2024-ի մարտահրավերները: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 141-րդ«Ռոբոմարտ» ընկերության տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի հետ ամփոփում ենք գիտության մեջ 2023 թվականի ձեռքբերումներն ու բացթողումները: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 140-րդ«Դեկարտ» արվեստի ուսումնական կենտրոնի տնօրեն Օֆելյա Գոնչարովայի հետ քննարկում ենք երեխաների գեղագիտական դաստիարակության հարցեր: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 139-րդԺեստերի լեզվի թարգմանիչ Կարինե Հովհաննիսյանի հետ քննարկում են լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կրթության հնարավորությունները: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 138-րդ«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի տնօրեն, դիվանագետ Էդվարդ Աթանեսյանի հետ քննարկում ենք «Ամրոց» հիմնադրամի կրթական ծրագրերը: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 137-րդԿրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ քննարկում ենք միջին մասնագիտական կրթության որակի բարելավման խնդիրները: |
|
Վահագն ԴեմիրճօղլյանԳևորգյան ճեմարանի սանը, որ ձեռնադրվում է քահանա և պաշտոնավարում Իգդիրի եկեղեցում, ատոմային ֆիզիկայի բնագավառում ինքուրույնաբար հասնում է այնպիսի հաջողությունների, որ զարմացնում ու հիացնում է ասպարեզի մեծագույն գիտնականներին: |











