Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները եկեղեցական արարողություններին մասնակցելու համար այլևս ստիպված չեն լինի Իջևան հասնել: Նորայր Արզումանյանի նախաձեռնությամբ և Ժիրայր ու Սիրանույշ Կանելների բարերարությամբ վերակառուցվել է գյուղի Ս. Գևորգ եկեղեցին:
Թեմակալ առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը քահանայաց դասի հետ միասին նախ դռնբացեքի արարողություն է կատարել, ապա՝ օծել նորաբաց աղոթատունը:
2013-11-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ