Alt

Խաչքարի օրհնություն Խոր Վիրապում

Հոկտեմբերի 5-ին Խոր Վիրապի վանական համալիրում խաչքարի բացման արարողություն էր: Խոր Վիրապում խաչքար տեղադրելու միտքը Արտակ եպիսկոպոս Տիգրանյանինն է, իսկ բարերարությունը ստանձնել է Հրաչ Պողոսյանը:
Արարողությանը ներկա էր նաև խաչքարագործը`Վարազդատ Համբարձումյանը:
Ջուղայում շուրջ 10.000 հայկական խաչքար է ոչնչացվել, վարպետն այսօր դրանք կարողանում է ճշգրտորեն կրկնօրինակել: Այս խաչքարը նույնպես այդ շարքից է:
Ջուղայի շուրջ 30 խաչքար արդեն կրկնօրինակվել է, դրանցից 3-ը Գեղարդում են, մյուս երեքը՝ Էջմիածնի ճեմարանի բակում, 8-ը` Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում, մի քանիսն էլ հասել են անգամ Սինգապուր և Ավստրալիա:

2013-10-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ