
Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի կենտրոնում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը կրկին բացեց իր դռները սաների առաջ, եւ տոնական մթնոլորտում տնօրեն Սյուզաննա Ադամյանցը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը՝ մաղթելով եռանդ ու ջանասիրություն ուսումնառության մեջ։ Աշակերտներն այստեղ, ազգային ինքնությունը պահպանելով, ստանում են ՌԴ կրթական չափորոշիչներին համապատասխան բարձրորակ կրթություն՝ ուսումնասիրելով նաև մայրենի լեզու, հայ գրականություն ու հայ ժողովրդի պատմություն, իսկ նոր ուսումնական տարվանից նաեւ՝ չինարեն եւ արաբերեն։
2026-09-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ